«Կամչատկայի Հատիկոն». Ռուսաստանի օդանավակայաններից մեկում շունն արդեն 1 շաբաթ սպասում է տիրոջ վերադարձին

13:20 • 28.05.16

Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի օդանավակայանում շունն իր տիրոջ վերադարձին է սպասում արդեն մեկ շաբաթ, գրում է Лента-ն:

 

Ինչպես նշել են օդանավակայնի ներկայացուցիչները՝ շունը զբոսնում է կայարանամերձ հրապարակում և դիմավորում Կամչատկա ժամանող ուղևորներին:

 

Կամավորների խոսքով, ովքեր խնամում են կենդանուն, շանն օդանավակայանում է թողել տերը, ով բավական գումար չի ունեցել նրա տեղափոխման համար և բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը:
 

«Շանը չեն թողել ինքնաթիռ մտնել, և տերը թռել է առանց հավատարիմ ընկերոջ, ով այժմ սպասում է նրա վերադարձին»,- նշել են օդանավակայանում:

 

Շունն ընկերական է, իրեն հանգիստ է պահում և հաճույքով ընդունում է կերակուրը, առաջին հերթին՝ մսային ուտելիքները: Սոցկայքերի օգտատերերը նրան կնքել են «Կամչատկայի Հատիկո» մականունով և փորձում են նրա համար նոր տուն գտնել:

 

Կամավորները նշել են, որ շան տիրոջը դեռ չեն կարողացել գտնել, սակայն բազմաթիվ բնակիչներ են զանգահարում և ցանկություն հայտնում պահել շանը:

 

«Կամչատկայի Հատիկոն». Ռուսաստանի օդանավակայաններից մեկում շունն արդեն 1 շաբաթ սպասում է տիրոջ վերադարձին