Analitk.am կայքի տնօրենի գործով մեղադրվող Արտակ Գալստյանի կայքերը չեն գործում
«Armcrimenews.com» և «crimenews.am» կայքերի որոնման արդյունքները ցույց են տալիս, որ դրանք չեն գործում։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ օրերս կալանավորված ՀՀ քաղաքացի Արտակ Գալստյանն է տնօրինել ինչպես «analitik.am», այնպես էլ՝ « crimenews.am », « armcrimenews.com » լրատվական կայքերի գործունեությունը և որ 2015-ի աշնանը Ա. Գալստյանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել: Թեպետ Արտակ Գալստյանի պաշտպանը՝ Սուսաննա Սարգսյանը, նշել էր, որ իր պաշտպանյալը վերը նշված կայքերի հետ որևէ առնչություն չունի:
Նշենք, որ թեպետ Արտակ Գալստյանը բացառապես ներկայացվում է, որպես «Վանոյի Արտակ», ՀԱԿ վարչության անդամ, նախկինում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը նաև Tert. am-ի հետ զրույցում հայտարարեց, որ որպես Վանոյի Արտակ ներկայացվող անձը «մեկն է եղել ՀՀՇ 10 հազար անդամներից» ու նա հեռացել է կուսակցությունից շատ-շատ վաղուց:
«Հարմարվող տղա էր, Վանոյին անունը օգտագործող լակոտ էր, էլի իր նման մարդիկ կային, որ Վանոյի անունը օգտագործելով, արևի տակ տեղ էին փնտրում»,-հավելեց Վահագն Հայոցյանը:










