Ինչ է ենթադրում Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. մանրամասներ
Գերմանիայի Բունդեսթագն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ արտահայտվեց միայն մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ մնաց։
Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։
Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։
«Օսմանյան կայսրության հիմնական ռազմական դաշնակից Գերմանիան հայերի դեմ կազմակերպված տեղահանության ու բնաջնջման առնչությամբ գերմանացի դիվանագետների ու միսիոներների միջոցով հստակ տեղեկություններ ուներ, սակայն մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու փորձ չարեց՝ դրանով իսկ ամոթալի դերակատարություն ունենալով։ Գերմանիայի խորհրդարանն այս հիշատակմամբ արտահայտում է իր հարգանքն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ», - նշվում է բանաձևում։
Փաստաթղթում մի քանի անգամ հստակ շեշտվում է Գերմանիայի դերակատարությունն այդ դեպքերին, ընդգծվում, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահն անձամբ դատապարտել է հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը և հաշտության կոչ արել։
Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել դրան։
Գերմանիան պարտավորվում է եկող սերունդներին պատմել հայերի տեղահանության ու կոտորածների մասին, խոստանում է աջակցել Թուրքիայում և Հայաստանում հաշտեցման և պատմությանն առերեսվելու նպատակով գիտական, հասարակական և մշակութային աշխատանքների իրականացմանը, աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։
Բունդեսթագը Գերմանիայի կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային 1915-1916 թվականների դեպքերին առերեսվելու հարցում՝ հիմքեր դնելով հայերի հետ հաշտության համար։
Ընդգծվում է Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների կողմից պատմությունն ուսումնասիրելու, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու, սահմանները բացելու համար համատեղ հանձնաժողովի ստեղծում նախատեսող Ցյուրիխյան արձանագրությունների ընդունման համար ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։
Երկրի կառավարությանը կոչ է անում դրդել Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաներին երկու երկրների սառեցված միջպետական հարաբերությունների կարգավորմանը։
Անդրադարձ է արվում նաև Թուրքիայում գտնվող հայկական ժառանգության պահպանման անհրաժեշտությանը։ Բանաձևում ասվում է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում սկսված հայկական մշակույթի պահպանությանն ուղղված նախաձեռնությունների շարունակության և ավելացման համար ջանքեր պետք է գործադրել։
Բանաձևի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Գերմանիայի Բունդեսթագ տպագիր փաստաթուղթ՝ 18/[…]
18-րդ ընտրաշրջան (ամսաթիվ)
Քրիստոնյա- դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից
Դիմում
1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը
Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել.
Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում: Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:
Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպես վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը:
Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում:
Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:
Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թվականին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտությանը:
100-ամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ Նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին: Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել այդ իրադարձություններին:
Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը`անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:
Գերմանիայի Բունդեսթագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար:
Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:
Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը:
Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը:
Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:
Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:
Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար:
Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:
II. Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում գերմանական կառավարությանը.
- հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը,
- թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների և կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում,
- շարունակել անցյալի վերաիմաստավորումով հասնել թուրքերի և հայերի միջև մերձեցման, հաշտության և պատմական մեղքի ներման,
- շարունակել օժանդակել և պետական բյուջեի սահմաններում ֆինանսավորել Թուրքիայում և Հայաստանում այն գիտական, հասարակական և մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կծառայեն հայերի և թուրքերի միջև պատմության վերաիմաստավորմանը,
- որպես առաջին քայլ ակտիվորեն օժանդակել Հայաստանի և Թուրքիայի կողմից պատմական իրադարձությունների քննարկմանը և հայ-թուրքական հարաբերությունների վաղուց ի վեր սպասվող բարելավմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստավորման և հաշտեցման ուղղությամբ,
- Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին խրախուսել շարունակելու միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այս պահին լճացման մեջ է,
- ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում,
- միջնորդել, որպեսզի վերջին տարիներին Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն կերպով շարունակվեն,
- ֆինանսական հնարավորությունների շրջանակներում Գերմանիայում նույնպես շարունակել օժանդակել գիտահասարակական և մշակույթի բնագավառներում տարվող այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչվում են 1915/16թթ. իրադարձությունների հետ:
Բեռլին, ամսաթիվ […]
Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ և խմբակցություն
Թոմաս Օպերմանն և խմբակցություն
Կատրին Գյորինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր և խմբակցություն
Հիմնավորում
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն և ծանրագույն հետևանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին և զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավել հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը և լեզուն, այնպես էլ բռնագաղթերի և կոտորածների հիշողությունը կարևոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար:
Գերմանիայի Բունդեսթագը հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում:
Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը և կոտորածը նախապես ծրագրված են եղել և որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել:
Ընդհանուր առմամբ ջարդերի և տեղահանումների ծավալը Թուրքիայում դեռևս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ կան նաև հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:
Երկու ժողովուրդների միջև հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն և փաստերն այլևս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման և սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները և լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկման առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների և սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաև Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել և բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության և քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաև եկեղեցականների և գերմանացի բազմաթիվ անհատների անհապաղ խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, և ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը և Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որևէ ճնշում չգործադրեց:
Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների և հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների և տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարևորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռևս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Դեպի Նախիջևան ճանապարհի և Լաչինի միջանցքի միջև հավասարության նշան դնելը՝ կոպտագույն սխալ է․ Լարիսա Ալավերդյան

ՊԲ 20 հազար զինվորի գործը չի կարող անել 2 հազար թեթև զինված ռուս խաղաղապահը․ նրանք եկել էին հաշվարկով, որ ՊԲ-ն կա․ Կարեն Վրթանեսյան

Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով

Ադրբեջանի գործողությունները ուղղված են խաղաղության դեմ, բայց մենք չենք շեղվելու օրակարգից․ Փաշինյան

Ադրբեջանը եկել է իրեն տրված խոստումների հետևից՝ ՀՀ քաղաքացի զինվորներին հանել Արցախից, երթևեկել նոր ճանապարհով. Արտակ Զաքարյան

Անհրաժեշտ է փողոցի ուժը կրկնապատկել, սեպտեմբերին հայտնել ենք հանրահավաքի՝ նոր գրոհի օրը, պետք է կազմակերպվենք․ Քրիստինե Վարդանյան

Եվ ԱՄՆ-ը, և ՌԴ-ն շահագրգռված են ղարաբաղյան խնդրի կառավարմամբ, ոչ թե կարգավորմամբ․ Հակոբ Բադալյան

Իմ սեղանին Արցախի դրոշը միշտ դրված է, ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ․ Զարեհ Սինանյանն՝ իրեն Արցախի դրոշը տված կիպրոսահայերին (տեսանյութ)

Քննիչ, դատախազ, դատավորներ, նրանց ձեռքերին է Արմեն Գրիգորյանի արյունը՝ բարոյական առումով, իրավական առումով՝ դեռ կպարզվի․ Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբերին չենք գնալու ԱԺ, Իշխան Սաղաթելյանը նման բան չի հայտարարել․ Գեղամ Մանուկյան

«Զանգեզուրի միջանցքը» թուրքական օրակարգում է, Ալիևը պատեհ պահի է սպասում Հայաստանի վրա հարձակվելու համար. Արմեն Պետրոսյան

Վազգեն Սարգսյան փողոցում քայլող քաղաքացուն ու նրա ընկերուհուն է մոտեցել անծանոթ անձ, պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող

Խոսրովի անտառում տեսախցիկները բեզոարյան այծ են ֆիքսել

Նոյեմբերի 9-ի պայմանագիրը չենք կարող չեղարկել, որովհետև բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է. Իշխան Սաղաթելյան

20000-26000 դոլարով կազմակերպել են ՀՀ քաղաքացիների անօրինական մեկնումն այլ երկրներ, հայտնել են, թե իբր ՀՀԿ–ի աջակից են, քաղաքական հետապնդումների են ենթարկվել 2018–ից հետո․ ԱԱԾ

Երևանը կողմ է լայն ինքնավարությամբ ու խաղաղապահներով ԼՂ-ի, Բաքուն՝ 1-2 ժամ Ստեփանակերտի ռադիոյով հայերեն հաղորդումների․ Բենիամին Պողոսյան

ԲԴԽ-ն մերժեց Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի կազմավորման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Մանդատներ դնելն այն կրակոցն է, որը «փուստ» կրակել չի կարելի, կկրակենք ուղիղ նշանակետին ու ճիշտ պահի․ Հայկ Մամիջանյան

Ապօրինի ծառահատում և ձկնորսություն. Վայքի ոստիկանների բացահայտումները

Երևան քաղաքի վարչության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը։

Ավազակությունը բացահայտվեց Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ

Երևանի պարեկները Շենգավիթում թմրանյութ են հայտնաբերել

Իշխանության սրտի օլիգարխները թուրքական ապրանք են ներմուծում, որի մի մասը դառնում է Բայրաքթար․ Թադևոս Ավետիսյան

Ճիշտը «առանց նիկոլիզմի Հայաստանն» է, երաշխիք, որ Նիկոլի տեղը եկողը նույնը չի անելու․ Խոսրով Հարությունյան

Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան

Մեռնեմ Ձեզ, ուրախ ենք, որ այսքան բան կարողացաք անել․ Պտղունքի բնակիչները Փաշինյանին դիմավորել են ծափահարություններով

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն իրենց համար Սահմանադրություն գրեցին, այսօրվա վիճակի պատճառը դա է․ Պարույր Հայրիկյան

Ես պնդում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է, որ հրաժարական տար․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան

Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում. կա 1 զոհ և 5 վիրավոր

Պուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան

Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրել է եղջերուներին․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Արայիկ Հարությունյանը պրոցեսներին նայում է ավելի շատ բիզնեսի, քան պետության տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան

Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան

44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների նորածին եղբայրը դուրս է գրվել ծննդատնից

Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան

Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար

Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան

Կարգախոսը, թե իբր բանակցել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է․ Փաշինյան
-
20:50 • 08.08.22 Դեպի Նախիջևան ճանապարհի և Լաչինի միջանցքի միջև հավասարության նշան դնելը՝ կոպտագույն սխալ է․ Լարիսա Ալավերդյան
-
20:54 • 05.08.22 ՊԲ 20 հազար զինվորի գործը չի կարող անել 2 հազար թեթև զինված ռուս խաղաղապահը․ նրանք եկել էին հաշվարկով, որ ՊԲ-ն կա․ Կարեն Վրթանեսյան
-
18:25 • 05.08.22 Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով
-
15:32 • 04.08.22 Ադրբեջանի գործողությունները ուղղված են խաղաղության դեմ, բայց մենք չենք շեղվելու օրակարգից․ Փաշինյան
-
21:02 • 03.08.22 Ադրբեջանը եկել է իրեն տրված խոստումների հետևից՝ ՀՀ քաղաքացի զինվորներին հանել Արցախից, երթևեկել նոր ճանապարհով. Արտակ Զաքարյան
-
20:58 • 01.08.22 Անհրաժեշտ է փողոցի ուժը կրկնապատկել, սեպտեմբերին հայտնել ենք հանրահավաքի՝ նոր գրոհի օրը, պետք է կազմակերպվենք․ Քրիստինե Վարդանյան
-
21:31 • 29.07.22 Եվ ԱՄՆ-ը, և ՌԴ-ն շահագրգռված են ղարաբաղյան խնդրի կառավարմամբ, ոչ թե կարգավորմամբ․ Հակոբ Բադալյան
-
13:21 • 29.07.22 Իմ սեղանին Արցախի դրոշը միշտ դրված է, ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ․ Զարեհ Սինանյանն՝ իրեն Արցախի դրոշը տված կիպրոսահայերին (տեսանյութ)
-
20:52 • 27.07.22 Քննիչ, դատախազ, դատավորներ, նրանց ձեռքերին է Արմեն Գրիգորյանի արյունը՝ բարոյական առումով, իրավական առումով՝ դեռ կպարզվի․ Ռուբեն Մելիքյան
-
20:57 • 25.07.22 Սեպտեմբերին չենք գնալու ԱԺ, Իշխան Սաղաթելյանը նման բան չի հայտարարել․ Գեղամ Մանուկյան
-
20:56 • 22.07.22 «Զանգեզուրի միջանցքը» թուրքական օրակարգում է, Ալիևը պատեհ պահի է սպասում Հայաստանի վրա հարձակվելու համար. Արմեն Պետրոսյան
-
15:49 • 22.07.22 Վազգեն Սարգսյան փողոցում քայլող քաղաքացուն ու նրա ընկերուհուն է մոտեցել անծանոթ անձ, պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող
-
11:39 • 21.07.22 Խոսրովի անտառում տեսախցիկները բեզոարյան այծ են ֆիքսել
-
20:52 • 20.07.22 Նոյեմբերի 9-ի պայմանագիրը չենք կարող չեղարկել, որովհետև բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է. Իշխան Սաղաթելյան
-
10:37 • 19.07.22 20000-26000 դոլարով կազմակերպել են ՀՀ քաղաքացիների անօրինական մեկնումն այլ երկրներ, հայտնել են, թե իբր ՀՀԿ–ի աջակից են, քաղաքական հետապնդումների են ենթարկվել 2018–ից հետո․ ԱԱԾ
-
21:54 • 18.07.22 Երևանը կողմ է լայն ինքնավարությամբ ու խաղաղապահներով ԼՂ-ի, Բաքուն՝ 1-2 ժամ Ստեփանակերտի ռադիոյով հայերեն հաղորդումների․ Բենիամին Պողոսյան
-
17:28 • 18.07.22 ԲԴԽ-ն մերժեց Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
-
13:49 • 16.07.22 Տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի կազմավորման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
-
21:00 • 15.07.22 Մանդատներ դնելն այն կրակոցն է, որը «փուստ» կրակել չի կարելի, կկրակենք ուղիղ նշանակետին ու ճիշտ պահի․ Հայկ Մամիջանյան
-
19:24 • 14.07.22 Ապօրինի ծառահատում և ձկնորսություն. Վայքի ոստիկանների բացահայտումները
-
19:23 • 14.07.22 Երևան քաղաքի վարչության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը
-
19:22 • 14.07.22 Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը։
-
19:20 • 14.07.22 Ավազակությունը բացահայտվեց Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ
-
19:19 • 14.07.22 Երևանի պարեկները Շենգավիթում թմրանյութ են հայտնաբերել
-
20:49 • 13.07.22 Իշխանության սրտի օլիգարխները թուրքական ապրանք են ներմուծում, որի մի մասը դառնում է Բայրաքթար․ Թադևոս Ավետիսյան
-
21:04 • 11.07.22 Ճիշտը «առանց նիկոլիզմի Հայաստանն» է, երաշխիք, որ Նիկոլի տեղը եկողը նույնը չի անելու․ Խոսրով Հարությունյան
-
14:01 • 11.07.22 Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան
-
13:39 • 09.07.22 Մեռնեմ Ձեզ, ուրախ ենք, որ այսքան բան կարողացաք անել․ Պտղունքի բնակիչները Փաշինյանին դիմավորել են ծափահարություններով
-
21:00 • 07.07.22 Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն իրենց համար Սահմանադրություն գրեցին, այսօրվա վիճակի պատճառը դա է․ Պարույր Հայրիկյան
-
21:15 • 06.07.22 Ես պնդում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է, որ հրաժարական տար․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան
-
15:07 • 06.07.22 Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում. կա 1 զոհ և 5 վիրավոր
-
21:00 • 05.07.22 Պուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան
-
11:54 • 05.07.22 Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրել է եղջերուներին․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
-
21:00 • 04.07.22 Արայիկ Հարությունյանը պրոցեսներին նայում է ավելի շատ բիզնեսի, քան պետության տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան
-
21:01 • 01.07.22 Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան
-
17:22 • 01.07.22 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների նորածին եղբայրը դուրս է գրվել ծննդատնից
-
16:07 • 30.06.22 Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան
-
23:21 • 28.06.22 Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար
-
21:00 • 28.06.22 Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան
-
10:15 • 28.06.22 Կարգախոսը, թե իբր բանակցել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 12:07 • 09/08 ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Օգոստոսի 8ի լույս 9ի գիշերը և այսօր՝ժամը 1200ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ &l
-
Ժամանց 15:07 • 09/08 Տեսախցիկները ֆիքսել են Բայդենի «պայքարը» պիջակի և արևային ակնոցի հետ (տեսանյութ) Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկրի ղեկավարը դժվարանում հագնել պիջակը, իսկ երբ վերջիվերջո կնոջ օգնությամբ այն հագնում է, անմիջապես գցում է արևային ակնոցը:
-
Իրադարձային 17:08 • 09/08 Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունո
-
Քաղաքականություն 15:58 • 09/08 Ինձ գաղտնալսելու հարցում Հայաստանի ենթադրյալ ներգրավվածությունը հեքիաթ է. Հունաստանի ընդդիմության ներկայացուցիչը հակադարձել է վարչապետին Հունաստանում թափ է հավաքում ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման սկանդալը, որի կիզակետում երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է:
-
Ժամանց 16:53 • 09/08 Քանյե Ուեսթը «ծաղրել» է Քիմ Քարդաշյանի և երիտասարդ ընկերոջ բաժանումը, սակայն ժամեր անց ջնջել է հրապարակումը (լուսանկարներ) Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ, պրոդյուսեր Քանյե Ուեսթին, քննադատել է Instagram-ում «սարսափելի» հրապարակման համար, որով ծաղրել է Քարդաշյանի ու նրա արդեն նախկին սիրելի Փիթ Դևիդսոնի բաժանումը:
-
Սպորտ 15:36 • 09/08 Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է և ես հպարտ եմ դրա համար․ Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի շախմատի հավաքականի խաղին Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitterի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի խաղին ու փոխչ
-
Սպորտ 13:16 • 09/08 Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5 Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը կավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է:
-
Քաղաքականություն 13:54 • 09/08 Էրդողանն իր համար վճռորոշ պահին աջակցություն ստացավ Պուտինից. Bloomberg Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ թուրքական արժույթը կարող է ավելի շատ խնդիրների առաջ կանգնել այս տարվա վերջին, քանի որ թուրքական գանձապետարանը և ընկերությունները պետք է մարեն դոլարային պարտքը, մինչդեռ զբոսաշրջության եկամուտը սկսում է սեզոնային անկում:
-
Քաղաքականություն 09:48 • 10/08 Թուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։
-
Իրադարձային 19:52 • 09/08 Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև «Հարգելի’ հայրենակից, Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրան
-
Իրադարձային 14:40 • 09/08 Եթե կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ. Կրեմլը՝ Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչուների գործարանի կառուցման մասին Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարանը, եթե այն կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
-
Իրադարձային 12:07 • 09/08 ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Օգոստոսի 8ի լույս 9ի գիշերը և այսօր՝ժամը 1200ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ &l
-
Ժամանց 15:07 • 09/08 Տեսախցիկները ֆիքսել են Բայդենի «պայքարը» պիջակի և արևային ակնոցի հետ (տեսանյութ) Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկրի ղեկավարը դժվարանում հագնել պիջակը, իսկ երբ վերջիվերջո կնոջ օգնությամբ այն հագնում է, անմիջապես գցում է արևային ակնոցը:
-
Քաղաքականություն 09:55 • 09/08 Եթե թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և տիրի նրա տարածքին, աշխարհը կսկսի նման պատերազմների «բաց սեզոն». Բլինկեն «Եթե մենք թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և առանց ընդդիմության տիրի նրա տարածքին, ապա դա բաց սեզոն կնշանակի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում», - ասել է Բլինկենը։
-
Իրադարձային 17:08 • 09/08 Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունո
-
Քաղաքականություն 10:25 • 09/08 Հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» ֆոնին՝ Պետդումայում առաջարկել են ԽՍՀՄ-ի օրինակով պետությունների նոր միություն ստեղծել ՌԴ պետդումայի Ղրիմի շրջանից պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ստեղծել ԽՍՀՄ-ի ձևով ինքնիշխան պետությունների կամավոր միություն՝ Արևմուտքի ագրեսիային և էքսպանսիային դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
Քաղաքականություն 15:58 • 09/08 Ինձ գաղտնալսելու հարցում Հայաստանի ենթադրյալ ներգրավվածությունը հեքիաթ է. Հունաստանի ընդդիմության ներկայացուցիչը հակադարձել է վարչապետին Հունաստանում թափ է հավաքում ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման սկանդալը, որի կիզակետում երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է:
-
Ժամանց 16:53 • 09/08 Քանյե Ուեսթը «ծաղրել» է Քիմ Քարդաշյանի և երիտասարդ ընկերոջ բաժանումը, սակայն ժամեր անց ջնջել է հրապարակումը (լուսանկարներ) Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ, պրոդյուսեր Քանյե Ուեսթին, քննադատել է Instagram-ում «սարսափելի» հրապարակման համար, որով ծաղրել է Քարդաշյանի ու նրա արդեն նախկին սիրելի Փիթ Դևիդսոնի բաժանումը:
-
Սպորտ 15:36 • 09/08 Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է և ես հպարտ եմ դրա համար․ Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի շախմատի հավաքականի խաղին Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitterի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի խաղին ու փոխչ
-
Սպորտ 13:16 • 09/08 Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5 Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը կավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է:
-
Քաղաքականություն 13:54 • 09/08 Էրդողանն իր համար վճռորոշ պահին աջակցություն ստացավ Պուտինից. Bloomberg Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ թուրքական արժույթը կարող է ավելի շատ խնդիրների առաջ կանգնել այս տարվա վերջին, քանի որ թուրքական գանձապետարանը և ընկերությունները պետք է մարեն դոլարային պարտքը, մինչդեռ զբոսաշրջության եկամուտը սկսում է սեզոնային անկում:
-
Մամուլի տեսություն 08:34 • 09/08 Երևանում բնակարանների գները կրկին բարձրացել են և շարունակելու են բարձրանալ․ «Ժողովուրդ» Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ գույքի գները։ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու:
-
Իրադարձային 19:52 • 09/08 Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև «Հարգելի’ հայրենակից, Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրան
-
Քաղաքականություն 12:14 • 04/08 Հենց այսօր էլ Ադրբեջանը թող գա, հատի ՀՀ տարածքը, գնա Նախիջևան, մենք կապահովենք երթևեկության անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը ապահովել, մենք ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել այդ կապը, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Այս
-
Իրադարձային 18:15 • 03/08 2 զոհ, 14 վիրավոր. Արցախի ՊԲ-ն տվյալներ է հայտնում շփման գծից Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3ին, ժամը 09։00ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայ
-
Իրադարձային 12:07 • 09/08 ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Օգոստոսի 8ի լույս 9ի գիշերը և այսօր՝ժամը 1200ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ &l
-
Քաղաքականություն 12:17 • 05/08 Մեքսիկայի նախագահն առաջարկել է աշխարհում սահմանել 5-ամյա «հրադադար» ու վերջ տալ պատերազմներին Պետության ղեկավարի խոսքով՝ աշխարհը վերջին շրջանում բախվել է բազմաթիվ ճգնաժամերի՝ համավարակ, ռազմական գործողություններ Ուկրաինայում, լարվածություն Թայվանի շուրջ, տնտեսական աճի դանդաղում, համաշխարհային գնաճ և այլն։ Նրանց դիմակայելու համար, ըստ Օբրադորի, «հրադադար» է պետք։
-
Քաղաքականություն 14:20 • 04/08 Փորձագետ Սատանովսկին կանխատեսել է` Արցախից և Կոսովոյից հետո որտեղ պետք է սրացումների սպասի Ռուսաստանը Թայվան այցելած Նենսի Փելոսիի (Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ) տեղաշարժին հետևելու փոխարեն արժե ուշադրություն դարձնել այլ հակամարտություններին, որոնց մեջ ԱՄՆ-ն ցանկանում է ներքաշել Ռուսաստանին, խորհուրդ է տվել քաղաքական վերլուծաբան, արևելագետ Եվգենի Սատանովսկին, գրում է politexpert.net-ը:
-
Ժամանց 15:07 • 09/08 Տեսախցիկները ֆիքսել են Բայդենի «պայքարը» պիջակի և արևային ակնոցի հետ (տեսանյութ) Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկրի ղեկավարը դժվարանում հագնել պիջակը, իսկ երբ վերջիվերջո կնոջ օգնությամբ այն հագնում է, անմիջապես գցում է արևային ակնոցը:
-
Քաղաքականություն 15:22 • 04/08 Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։
-
Իրադարձային 17:21 • 04/08 Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանը. ՊՆ Օգոստոսի 3ի լույս 4ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը ծնվ 1978թ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության
-
Քաղաքականություն 10:39 • 05/08 ԼՂ-ում խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկները չենք տեսել, ուստի չեմ կարող գուշակություններ անել. Լավրով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ...
-
Իրադարձային 14:16 • 08/08 Մեղրիում ռուսները 5 մոդուլային հենակետեր են տեղադրել, ստուգումներ են իրականացնում քաղաքացիների շրջանում․ Մեղրիի համայնքապետ Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում Այս մասին Tertamին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյան
-
Իրադարձային 20:57 • 03/08 Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը; «Սադրանք որակելով Ադրբեջա
Իրավունք
-
10:40 • 09.08.22 Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
-
17:01 • 08.08.22 Մհեր Սեդրակյանին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել
Տնտեսություն
-
21:04 • 08.08.22 Լատվիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը
Սպորտ
-
23:12 • 09.08.22 Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Գիտություն/տեխնիկա
-
19:56 • 07.08.22 Ferrari-ին հետ է կանչում 23 555 մեքենա
-
11:51 • 03.08.22 Lamborghini-ն 2022-ին կներկայացնի 3 նորույթ