Զինված հարձակում Ղազախստանի զորամասերից մեկում. կա 7 զոհ

23:31 • 05.06.16

Անհայտ անձինք այսօր հարձակում են իրականացրել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի խանութի վրա:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամլո ծառայությանը, նրանք ներխուժել են «Պալլադա» զենքի խանութը, հարձակում են իրականացրել նաև «Պանտերա» զենքի խանութում և Ազգային գվարդիայի զորամասում: 

Սպանվել են  «Պալլադա» խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը: Վիրավորվել են դեպքի վայր ժամանած երեք ոստիկաններ:  «Պանտերա» խանութի վրա կատարած հարձակման ժամանակ սպանվել է այցելուներից մեկը, մյուսը` վիրավորվել:

Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 4-ը, 7-ին ձերբակալել են: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:


Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղևորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին և ուղևորներին և քշել զորամասի դարպասների ուղղությամբ: