Հայկ Խանումյանը հիվանդանոցից դուրս է գրվել

14:24 • 09.06.16

 

ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հիվանդանոցից տուն է գնացել։

«Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներին հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար»,- գրել է նա։

Հայկ Խանումյանը հիվանդանոցից դուրս է գրվել