ԱՄՆ-ն սխալմամբ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իր դաշնակիցներին. The Wall Street Journal

06:22 • 11.06.16

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մայիսի վերջին սխալմամբ հարված են հասցրել սիրիական զինված ստորաբաժանումներից մեկին, որն ամերիկացի զինվորականների աջակցությամբ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ այդ ավիահարվածի հետևանքով Մառա քաղաքի մերձակայքում զոհվել է մի քանի զինվորական:

Հարձակումից հետո Պենտագոնը հաղորդել էր «ԻՊ տակտիկական երկու ստորաբաժանումների», ինչպես նաև մի քանի տրանսպորտային միջոցների ոչնչացման մասին, իրականում, գրում է The Wall Street Journal-ը, հարվածի տակ են ընկել  ընդդիմադիր սիրական միավորման մարտիկները: Այդ միավորման ներկայացուցիչը հաղորդել է, որ ավիահարվածների հետևանքով ամենաքիչը զոհվել է 10 մարդ:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը հաստատել է, որ նման միջադեպ է եղել: Նրա խոսքով՝ Պենտագոնը հետաքննություն է վարում տեղի ունեցած դեպքը բացահայտելու համար:

ԱՄՆ-ն սխալմամբ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իր դաշնակիցներին. The Wall Street Journal