Ադրբեջանը նախապատրաստում է նոր ակտիվացում Արցախի սահմանում. Հրանտ Մելիք- Շահնազարյան (տեսանյութ)
Ադրբեջանը նախապատրաստում է նոր ակտիվացում Արցախի սահմանում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Մինչ այս պահը չկան հստակ գործոններ, որոնք թույլ կտային մեզ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունները կփոխեն իրենց մարտավարությունը սահմանում»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ իհարկե, եղան հանդիպումներ միջնորդ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, բայց չկան մեխանիզմներ, որոնք միջազգային հանրությունը կամ միջնորդները գործադրել են Ադրբեջանին զսպելու համար։
Իսկ թե ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված այս պահին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հանդարտությունը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը մանրամասնում է տեսանյութում։









