Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը կասկածվում են Բարսեղ Բեգլարյանի և շուրջ 30 բնակարանային գողության մեջ (լուսանկարներ)

12:02 • 14.06.16

 

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:

Նշենք, որ Նիկոլայն ու Շահենը հենց այն անձինք են, որոնց, մասին, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ձերբակալվել են գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից առանձնապես խոշոր չափերի, այդ թվում` Ֆաբերժեի ձվեր գողանալու մեջ:

Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը կասկածվում են Բարսեղ Բեգլարյանի և շուրջ 30 բնակարանային գողության մեջ (լուսանկարներ)