Անհնար է՝ իրենք կտրեն այն ծառը, որի ճյուղի վրա նստած են. Բագրատ Ասատրյանը մենաշնորհների դեմ պայքարի մասին

21:23 • 14.06.16



Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության քաղաքական կամքը չի տեսնում: «Ըստ էության՝ իրենք ասում են, որ մենք կտրում ենք այն ծառը, որի վերևի ճյուղի վրա նստած ենք։ Իհարկե, դա անհնար է»,- Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց նա։ «Ես որևէ մեկի ազնվությունը կասկածի տակ չեմ դնում, սակայն ակնհայտ է, որ հնարավորություններ չկան: Ըստ էության՝ իրենք ասում են...»։

-Վերջին ԱԺ նստաշրջանին, երբ քննարկվում էր 2015 թվականի բյուջեի կատարողականը, պատգամավորները շատ անհանգստացնող համարեցին ՀՀ արտաքին պարտքը, որը մոտենում է  ՀՆԱ-ի 50 տոկոսին։ Տեսնո՞ւմ եք այդ հարցում վտանգ:

-Վտանգ չէի համարի, սակայն անհանգստությունը կկիսեի: Պարտքը մոտենում է այն սահմանին, որն օրենքով նախանշված է, սակայն այլ երկրների հետ համեմատ արտաքին պարտքը շատ մեծ չէ:  Անհանգստությունը տեղին է և պայմանավորված է այն պատճառով, որ տնտեսությունը չի զարգանում, այդ պարտքի սպասարկման հնարավորությունները ոչ թե ավելանում են, այլ անգամ սղվում են: ՀՆԱ-ի ցուցանիշով մենք անցած տարի նախորդ տարվա համեմատ անկում ենք ունեցել:

-Ըստ ձեզ, դրա պատճառը նաև այն է, որ վարկերը ոչ արդյունավե՞տ են ուղղորդվում:

-Միանշանակ, որովհետև այդ վարկերի նպատակը տնտեսության աշխուժացումն է, զարգացում ապահովելն է, մինչդեռ մենք դրան ականատես չենք: Մենք չենք կարող առանց պարտքի աշխատել, սակայն այդ միջոցները պետք է հնարավորինս ավելի արդյունավետ ծախսել, և այդ երկրորդ մասի հետ մենք խնդիրներ ունենք, քանի որ այդ միջոցները շատ ժամանակ անարդյունավետ են ծախսվում: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար հսկայական միջոցներ են ներդրվել, և մի պահ բացեցին այն, իսկ հիմա էլ ճանապարհը չի գործում, նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան: Բացի այդ՝ արտաքին ներդրումների էական կրճատումը ուղեկցվեց նաև մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ:

-Ներդրումների նվազման պատճառն ի՞նչն եք համարում. կառավարությունը ներդրումների ավելացման ռազմավարություն է մշակում, տարբեր ծրագրեր են իրականացնում։ Այդ ծրագրերը, ըստ Ձեզ, արդյունք չե՞ն տալիս, թե պարզապես ճիշտ ծրագրեր չեն իրականացվում:

-Պատճառները բազմաթիվ են։ Առաջին պատճառը Հայաստանի Հանրապետություն՝ իբրև այդպիսին բնութագիրն է, Հայաստանը հայտնի է իբրև կոռումպացված, մենաշնորհները մի խումբ մարդկանց տնօրինությանը տրված տնտեսություն, իսկ ներդրողը ոտք չի դնի այնտեղ, որտեղ իր միջոցները վտանգվելու են: Երկիրը ուղղակիորեն կանգնած է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության առաջ:

-Վարչապետը հանդես եկավ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությանը հետևած քայլերը, տեսնո՞ւմ եք քաղաքական կամք այդ հայտարարություններում:

-Ես չեմ տեսնում քաղաքական կամք: Մի բան է հայտարարելը, ուրիշ բան է գործնականում ընկալել այս խնդիրը և համարժեք վճիռներ կայացնել, ինչը ես չեմ տեսնում: Թեև անհրաժեշտ քայլեր արվում են, սակայն դրանք բավարար չեն այս խնդրի կարգավորելու համար: Այս խնդիրը կարգավորելու առաջնային քայլը պետք է լինի քաղաքական համակարգի փոփոխությունը, իսկ քաղաքական դաշտը կոռումպացված է, ոչ մրցակցային է: Կոռուպցիայի դրսևորում է նաև  օրենքները ինչ-որ մի շահի համար ոտնահարելը, տվյալ շահը ակնհայտ է՝ իշխանության վերարտադրությունն է: Օրինակ՝ խորհրդարանը 80-90 տոկոսով չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, խորհրդարանում երգիչ-երգչուհիներից, բժիշկներից սկսած մինչև բիզնեսմեններ՝ նստած են:

-Այսինքն՝ գտնում եք, որ իրենք իրենց դեմ չե՞ն պայքարի:

-Ո՛չ, եթե նման քայլ անեին, մենք բոլորս կտեսնեինք: Առաջին քայլը այդտեղ քաղաքական դաշտից դուրս բերելն է այն մարդկանց, ովքեր սահմանված կարգով չէին կարող լինել այնտեղ, հաջորդը՝ գործադիր իշխանության խնդիրն է, բիզնեսի և իշխանության սերտաճումը դա խիստ վտանգավոր երևույթ է: Ոչ մի քայլ այդ ուղղությամբ չեն արել։

-Ապրիլյան պատերազմը, հասարակության դժգոհությունն էլ ոչինչ չփոխե՞լ:

-Ակնհայտ է, որ ոչինչ չի փոխել, որովհետև արդեն երեք ամիս է անցել, և ոչինչ չենք տեսնում: Ապրիլյան ճգնաժամը ցույց տվեց, որ մեր կառավարման համակարգը սնանկ է: Տեսանելի է, որ ճեղքեր կան ամբողջ կառավարման համակարգում, և նաև ռազմական համակարգում:

-Իսկ մեքենաների կրճատումը, փոխնախարարների կրճատո՞ւմը։

-Նախ մեքենաների թիվը որևէ խելամտության շրջանակներից անցել է: Այդ սպասարկող ավտոմեքենաների խնդիրը կոռուպցիայի լավագույն օրինակներից մեկն է։ Մեկը վերևում նստած որոշում է, թե այս բարիքն ում է բաժանելու, ինչ-որ ծառայության համար: Ես կողմնակից եմ եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան բարձր վարձատրվի, սակայն ես դեմ եմ եղել թաքնված բնույթի վարձատրության: Բարձր պաշտոնյաների ունեցվածքն արդեն դարձել է կյանքի նորմ, և մեկ օրում այս հարցը չի լուծվում, պետք է դնել հարց, թե որ պաշտոնյան որքան հարկ է վճարում, եթե այդ հարցը դրվի, ես կհավատամ, որ նրանք լուրջ բան են անելու:

-Մեծ արձագանք ստացավ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, որ հնարավոր է շաքարավազի ներկրման ոլորտում օրենքով մենաշնորհ տրվի։ Ի՞նչ է դա նշանակում, չեն կարողանում պայքարել և օրինական դա՞շտ են բերում:

-Ես դժվարանում եմ մեկնաբանել, դա ուղակի ինձ համար անհասկանալի է: Որևէ ապրանքի ներմուծումը ամենապարզունակ մենաշնորհն է: Մենաշնորհացումը զարգացման հնարավորություններից զրկել է, և եթե այստեղ իշխանությունը զիջողական դիրք է ընդունում, ուրեմն սա ահազանգ է բոլորին, որ կարող է շարունակական լինել: Եթե շաքար ներմուծման մենաշնորհը օրենքով արձանագրում են, ինչո՞ւ ալյուրինը չպետք է ֆիքսվի:

-Թե՛ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե՛ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել են, որ պայքարելու են մենաշնորհների դեմ։ Կարծում եք՝ նրանք ցանկանում են, բայց հնարավորությունները չե՞ն բավարարում, իրավիճա՞կը թույլ չի տալիս։

-Ես որևէ մեկի ազնվությունը կասկածի տակ չեմ դնում, սակայն ակնհայտ է, որ հնարավորություններ չկան: Ըստ էության՝ իրենք ասում են, որ մենք կտրում ենք այն ծառը, որի վերևի ճյուղի վրա նստած ենք։ Իհարկե, դա անհնար է, քանի որ կկործանվես և կքայքայես համակարգը, որը կտրականապես դեմ է այս փոփոխություններին: Եթե կողմ լիներ, ապա  հայտնի է, թե ինչ վճիռներ կկայացնեին, գոնե մի անգամ օրինական ընտրություններ թույլ կտային անցկացվեր: Մի անգամ կդնեին պահանջ, որ բիզնես ունեցողները իրավունք չունեն խորհրդարանում լինելու: Անընդհատ շաքարավազի ոլորտն է շրջանառվում, այդ մարդն էլ միամտաբար ասում է, որ ինքը բիզնեսի հետ կապ չունի. այսինքն, եթե կեղծիքով եք սկսելու, ապա ոչինչ չի ստացվի: Չեմ հավատում ոչ թե խոսքերին, այլ հնարավորություններին, իհարկե անհատները չունեն այդպիսի հնարավորություն, որովհետև խնդիրը համակարգային է: Այսպիսի գլոբալ խնդիր լուծելու համար պետք է որոշակի քաղաքական ուժ, այդ կուսակցությունը ինքը այդպիսինն է, ինչպե՞ս կարող է ինքն իր դեմ պայքարել: Բացի այդ, իշխանության վերարտադրության մարմաջը հիվանդագին աստիճանի է հասած և թույլ էլ չի տա, որ ձևավորվի որևէ ուժ, որ իր դիրքորոշումն անցկացնի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:25 • 18/11

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի

00:57 • 18/11

Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զինծառայող է զոհվել

00:26 • 18/11

Երևանի Էրեբունի թանգարանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տուժածներ

23:57 • 17/11

Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը (տեսանյութ)

23:56 • 17/11

Վերին Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. ՏԿՏՏ փոխնախարար

23:51 • 17/11

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ԻՊ-ի վերջին հարավային հենակետում

23:41 • 17/11

Շվեյցարացի պանրագործը փորձում է երաժշտության միջոցով պանրին յուրահատուկ համ տալ

23:31 • 17/11

Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը, բայց հարցը կորոշվի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով. Վ. Սեմերիկով 

23:16 • 17/11

Ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը եւ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը կպաշտպանե՞ն նրանց բնակարանները. Ա. Հովհաննիսյանը՝ ոստիկանությանը

23:02 • 17/11

Վերջապես ՀՀ-ը գիտակցել է, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ՀԱՊԿ-ում․ քաղաքագետը՝ Փաշինյանի՝ Լուկաշենկոյի և Նազարբաևին վերաբերող հայտարարության մասին

22:52 • 17/11

Մասնագետները նշել են՝ որոնք են 2019-ին ճանապարհորդների համար ամենավտանգավոր երկրները

22:45 • 17/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

22:35 • 17/11

Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսի ռուսական կողմում 550 մեքենա մնացել է խցանման մեջ

22:24 • 17/11

Մոսկվայում մահացել է երգիչ Եվգենի Օսինը

22:13 • 17/11

ATP ամփոփիչ մրցաշար. Զվերևը հաղթեց Ֆեդերերին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

22:09 • 17/11

Բելառուսը շարունակում է էթիկային և կոռեկության կոպիտ ոտնահարումը. Ալեն Սիմոնյան

21:53 • 17/11

2019 թ. հուլիսի 1-ից եկամտահարկը դարձնել 23 %, բարձրացնել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ

21:48 • 17/11

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

21:37 • 17/11

Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով

21:32 • 17/11

«Բարսելոնան» գալիք տարվա ամռանը կփորձի ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպանին

21:14 • 17/11

Սերենա Ուիլյամսը պատմել է ամուսնության տարեդարձի օրն ունեցած արկածի մասին

21:00 • 17/11

Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել, բայց Հայաստանն էլ խախտել է ՀԱՊԿ ընթացակարգերը. Ստանիսլավ Տարասով  

20:52 • 17/11

Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով (տեսանյութ)

20:46 • 17/11

Իբրահիմովիչ. «Միլանի» ղեկավարությունը դրժել էր իր խոստումը

20:46 • 17/11

Վիրավորված եմ Բելառուսի կողմից մեր պետությանը հասցված վիրավորանքից. Ա. Աղաբեկյան

20:26 • 17/11

Մբապեն կարող է տեղափոխվել Իսպանիա

20:24 • 17/11

Հայակենտրոն, բալանսավորված․ ինչպիսի մոտեցումներ ունեն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում

20:17 • 17/11

Շահումով խաղերից, տոտալիզատորներից շահում ստացող քաղաքացիները հարկվելու են եկամտային հարկով. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ

20:09 • 17/11

Թրամփը հայտնել է, թե ում է ցանկանում տեսնել Կոնգրեսի խոսնակի պաշտոնում

19:56 • 17/11

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին

19:38 • 17/11

Այս ցուցակներով կազմված խորհրդարանը լուրջ քաղաքական գործառույթ չի իրականացնելու. Ա.Բաղդասարյան (տեսանյութ)

19:25 • 17/11

Մինչ ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները, արևելյան հատվածը կաթվածահար է եղել ձնաբքի պատճառով

19:24 • 17/11

Վերոն. ՄՅՈւ-ն չի կարողանում գտնել իր ուղին Ֆերգյուսոնից հետո

19:12 • 17/11

ՀԱՊԿ-ում տեսան, որ ի դեմս ՀՀ իշխանությունների՝ գործընկեր չունեն. Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ Բելառուսի ԱԳՆ արձագանքի մասին

19:01 • 17/11

«Բարսելոնան» հաստատել է, որ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ

18:54 • 17/11

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. ոստիկանության պարզաբանումը

18:53 • 17/11

Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 40 խաղաղ բնակիչ է զոհվել

18:15 • 17/11

Պետք է բոլորս հասկանանք, որ 70 տոկոս հավաքած ուժը պատուհաս է մեր գլխին․ Կարեն Սարգսյան

18:15 • 17/11

«Արսենալի» տնօրեն. Մենք գիտենք Սուպերլիգա ստեղծելու գաղափարի մասին

18:05 • 17/11

Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը

17:54 • 17/11

Նախատեսում ենք ներդնել հողերի բորսայի գաղափարը. Գեղամ Գևորգյան

17:22 • 17/11

Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականությունում թույլ տված սխալները

17:19 • 17/11

Վան Դեյկ. Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանը չէ

17:09 • 17/11

Իբրահիմովիչ. Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանները

16:50 • 17/11

«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը

16:39 • 17/11

ԿԸՀ-ն 3 կուսակցության 48 ժամ է տվել ընտրացուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

16:31 • 17/11

Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ

16:09 • 17/11

Ստոկհոլմում հարյուրավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց՝ դիջեյ Ավիչիի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու (լուսանկարներ)

16:05 • 17/11

Մ19 միջազգային մրցաշար. Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց գոլ խփեց Պորտուգալիային (տեսանյութ)

16:03 • 17/11

Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. Shamshyan.com

15:38 • 17/11

ՀՀ փաստաբանների պալատն արժանացել է «Որակի երաշխիք 2018» մրցանակին

15:34 • 17/11

Ժամանակավորապես փակ կլինի Երևանի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը

15:20 • 17/11

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կանցկացնի կենդանաբանական այգում

15:16 • 17/11

«Ես պետք է գնացած լինեի Առլինգտոն». Թրամփը պատմել է գործած սխալի մասին

15:12 • 17/11

Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը, իմ տեղեկություններով, ապօրինի չէ, հատուկ գրությամբ «Երկրապահին» է տրված՝ ՊՆ-ի անունից. Սամվել Նիկոյան

15:01 • 17/11

Հյուսիսային Կորեան ևս մի ամերիկացու է ազատ արձակել

14:58 • 17/11

«Գորիս» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտից հայտնաբերվել է 45 գրամ դեղնականաչավուն զանգված

14:56 • 17/11

Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել հաջողություններ. Գեղամ Գևորգյան (տեսանյութ)

14:51 • 17/11

ՔԿ վարույթում քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրգործերով պետությանը պատճառված ավելի քան 555 մլն դրամ վնասից վերականգնվել է 42 մլն-ը (տեսանյութ)

14:48 • 17/11

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

14:47 • 17/11

Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել (լուսանկարներ)

14:41 • 17/11

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ մարդ է զոհվել

14:36 • 17/11

Ջոկովիչը երրորդ հաղթանակն է տարել ATP-ի Ամփոփիչ մրցաշարում և կիսաեզրափակչում կխաղա Անդերսոնի հետ (տեսանյութ)

14:31 • 17/11

Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանում գերեվարված համագյուղացուն ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների հետ փոխանակելու պահանջով

14:27 • 17/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

14:25 • 17/11

35-ամյա քաղաքացին զանգել է կնոջն ու ասել, որ իրենց կամրջից ցած է նետում. նրա դին հայտնաբերել են փրկարարները. Shamshyan.com

14:22 • 17/11

«Արցախն» ընկերական խաղում հաղթել է «Բանանցին»

14:17 • 17/11

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել. ՀՀ ոստիկանություն

14:13 • 17/11

Քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտիվ գործունեություն են ծավալելու և լինելու է բավական լարված շրջան. փորձագետ

14:12 • 17/11

Մելանյա Թրամփը՝ Սպիտակ տանն Ազատության մեդալի շնորհման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

14:11 • 17/11

Գլոբալ Կրեդիտը 500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր կթողարկի

14:01 • 17/11

Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել

14:00 • 17/11

Ն. Փաշինյանը մեխանիզմ կստեղծի լավագույն մասնագետներին պետական կառավարման տարբեր ոլորտներում ընդգրկելու համար

13:59 • 17/11

ԱՄՆ փոխնախագահը պատմել է Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպման նախապատրաստման մասին

13:55 • 17/11

Առաքելական եկեղեցին չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը

13:39 • 17/11

Մ19. Հայաստան-Պորտուգալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

13:32 • 17/11

Հնդկաստանում «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի

13:25 • 17/11

Բացահայտվել է Աստղաձորում կատարված դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված

13:19 • 17/11

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ

13:18 • 17/11

Անհայտ անձինք մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ. ՔԿ (տեսանյութ)

13:14 • 17/11

Հրապարակվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհի տեսանյութը

13:06 • 17/11

Բոլորը վախենում են, քծնում են իշխանություններին, ՀՀԿ-ի ընտրազանգվածը կլինի ինտելեկտուալ հատվածը. Սամվել Նիկոյան

12:59 • 17/11

Մխիթարյանը Ջիբրալթարի հետ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

12:46 • 17/11

Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դ. Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին

12:41 • 17/11

Whoscored-ը Մովսիսյանին ճանաչել է Ջիբրալթար-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

12:40 • 17/11

«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ  

12:23 • 17/11

Մոտ 700 մեքենա. ամերիկացին ճապոնական մեքենաների վիթխարի հավաքածու ունի (լուսանկարներ, տեսանյութ)

12:08 • 17/11

Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է

12:05 • 17/11

ԱՄՆ-ում սխալմամբ հեռացրել են 73-ամյա բնակչուհու երկու երիկամները

11:58 • 17/11

Ջիբրալթարցի լրագրողները չեն ներկայացել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետխաղյա ասուլիսին

11:54 • 17/11

Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը

11:48 • 17/11

4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից, մի քանի պաշտոնյա նախազգուշացվել է

11:44 • 17/11

Գերմանիայի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի B դիվիզիոնում

11:43 • 17/11

Նախագահ Սարգսյանն իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

11:39 • 17/11

Հոնդուրասի նախագահը համաշխարհային շուկայում սուրճի «արդար» գինը վերականգնելու նպատակով «խաչակրաց արշավանք» է սկսել

11:29 • 17/11

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

11:14 • 17/11

Կոսովոյում Թուրքիայի դեսպանը խոշոր ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել

11:12 • 17/11

Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ

11:00 • 17/11

Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել ԱՄՆ փոխնախագահ Փենսի հավատարմությանը. The New York Times

11:00 • 17/11

«Հրապարակ». Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն 2 ամիս աշխատելուց հետո ազատման դիմում են ներկայացրել