Հնդկաստանում կայծակի հարվածից 45 մարդ է մահացել
11:03 • 22.06.16
Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում կայծակի հարվածից առնվազն 45 մարդ է մահացել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ տուժել է ավելի քան 10 մարդ:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Երկրի արևելքում հորդառատ անձրևներ են: Առաջիկա օրերին եղանակային վատ պայմանները կշարունակվեն:
Placeholder










