Արտահանումներն անխափան իրականացնելու համար «Սպայկա»-ն լաստանավեր կվարձի. Գյուղնախը Վերին Լարսի փակման մասին

11:43 • 24.06.16

Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է`  պտուղ-բանջարեղենի  արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով  «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով:
Առաջարկվում է արտահանողներին օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն`  010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`  055 541 968 հեռախոսահամարներով»,-ասվում է հաղորդագրությունում:


 

Արտահանումներն անխափան իրականացնելու համար «Սպայկա»-ն լաստանավեր կվարձի. Գյուղնախը Վերին Լարսի փակման մասին