Հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն` Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

09:19 • 24.06.16

Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի նախնական արդյունքների համաձայն` ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին:

 

Ինչպես հայտնում է The Independent-ը, մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը:

 

Եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»:

 

Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով ԵՄ-ի կազմում մնալու ջատագովներից է, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությումբ և սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը:

 

Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ դեպքերի նման զարգացումը կհանգեցնի նրան, որ մոտ ապագայում կկայանա Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն:

      

Հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն` Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն