Վերին Լարսի անցակետը փակ կլինի 1-2 օր. ԱԻՆ

13:13 • 24.06.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի 1-2 օր:

Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:

 

 

 

Վերին Լարսի անցակետը փակ կլինի 1-2 օր. ԱԻՆ