Հռոմի պապի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)
Ցեղասպանության հուշահամալիրից Հռոմի պապին հավաքվածները ծափողջույններով ու շնորհակալալան խոսքերով ճանապարհեցին:
Սրբազան քահանայապետը Վեհափառ կաթողիկոսի հետ ուղևորվեց Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ պատարագ կմատուցի լատինական ծեսով: 
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Հռոմի պապը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Հիշողությունների պուրակ և օրհնեց իր անունով տնկած եղևնին:
Ապա Ֆրանցիսկոս պապը գրառում կատարեց Ցեղասպանության իստիտուտի պատվո այցելուների գրքում:
Ֆրանցիսկոս Պապը հանդիպեց նաև Հայոց ցեղասպանությունը վերապարածների մի խումբ ժառանգների, որոնց նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ լինելով այն ժամանակ օթևան են գտել պապական ամառանոցում:








–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
09.10
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչեց նաև հայկական դուդուկ՝ ժողովդրական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ:

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Ֆրանցիսկոս Պապն այսօր առավոտյան Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահի ուղեկցությամբ այցելեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իր հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Հանդիսավոր թափորը պատվո պահակների ուղեկցությամբ շարժվեց դեպի հուշահամալիր, Հռոմի պապի անունից հուշակոթողին դրվեց ծաղկեպսակ, որի առջև Սրբազան քահայանապետը աղոթք ասաց։
Նշենք, որ Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը ՀՀ-ում պետական արողակարգի մաս է:
Անմար կրակի մոտ Հռոմը պապը ծաղիկներ դրեց և ապա տեղի ունեցավ հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
Բարեխոսական կարգի արողությունը կատարվում է նահատկների հիշատակության օրը, ինչպես նաև հատուկ առիթներով:















