Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 50-ի
Բարձրաստիճան թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը մոտավորապես 50-ի է հասնում։ Այդ մասին տեղեկացնում է AP-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներին՝ 60-ի, ինչի մասին տեղեկացնում էր The Hurriyet Daily News-ը՝ հղում անելով Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինին։
Հայտնի է դարձել նաև, որ մահապարտ-ահաբեկիչներից մեկը գործի է դրել պայթուցիկը այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրան, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին։
«Ստամբուլի օդանվակայանի ականատեսներից մեկն ասել է, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանը գետնին տապալել մահապարտներից մեկին, ինչից հետո վերջինս գործի է դրել պայթուցիկը»,- նշում է հեռուստաալիքը։
Նշենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երեք պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ ահաբեկչությունն իրականացրել են երկու ահաբեկիչ։










