Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության գործով 13 կասկածյալ է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանները հինգշաբթի 13 մարդու են ձերբակալել Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչությանը ներգրավվածության կասկածանքով, հայտնում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ ոստիկաններն արևածագին Ստամբուլում 16 հասցեներում հատուկ գործողություններ են իրականացրել: Ձերբակալվածների թվում երեք օտարերկրացի կա:
Թուրքիայի իշխանությունների նախնական տվյալներով՝ օդանավակայանի վրա հարձակման համար պատասխանատու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն է իրականացվել։ Մահապարտները կրակ են բացել, իսկ հետո պայթուցիկներ գործի դրել։ Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի: Վիրավորների թիվը 239 է:










