Գագիկ Խաչատրյանը որդիների՝ Լոս Անջելեսի տան, կոռուպցիոն ռիսկերի, իր անվան հետ կապվող ընկերությունների և բանակի խնդիրների մասին

21:30 • 01.07.16



 

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր որդիների՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան մասին շրջանառվող խոսակցություններին, որը հրապարակել էր Hetq.am կայքը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է  իր տղաներին հաջողվում այդքան շահութաբերություն ապահովել, ասաց. «Հիմա որ ասեմ՝ մենեջմենթը ճիշտ են կազմակերպել, լավ խորհրդատուներ, լավ գործընկերներ ունեն, մի քիչ ճիշտ չի լինի, բիզնեսն իր օրենքներն ու գաղտնիքներն ունի: Հենց բիզնեսի տրամաբանությունն այն է, որ կարողանաս ճիշտ կողմնորոշվես և ճիշտ պահին շահույթ հետապնդես»:

Ինչ վերաբերվում է նրան, որ իր անունն էլ է կապվում տղաների առանձնատան հետ, ասաց. «Բնականաբար իմ տղաներն են կկապեն, ո՞նց կարող է չկապեն»:

Իսկ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ նշեց. «Եթե հիմա դուք մի քիչ խորը վերլուծություն անեք...եթե նման գործարք լիներ, նրանք կանեին ուրիշի անունով, թաքնված, սակայն այդ տեղեկությունը 2009-2010թ.-ից է, կարող էիք մտնել և իմանալ: Դուք ի՞նչ եք կարծում, եթե որևիցե ռիսկ լիներ, կձևակերպեի՞ն իրենց անուններով, իհարկե չէին ձևակերպի»:

Խաչատրյանը նշեց, որ լրատվամիջոցներն էլ ներկայացնելու խնդիր ունեն: «Եթե հիմա ասեմ դուք չհավատաք, դրա համար համապատասխան կառույցներ կան՝ հետաքրքրվում են ճշտում են, իրենք էլ այդպես միամիտ տղաներ չեն, որ գործարքներ կատարեն իրենց անուններով, և դրանք հաշվի չառնեն: Ամերիկայում էլ կան լուրջ իրավաբաններ, որոնք դրանք քննարկում են, ասում են օրենքի դաշտում»,- ասաց նա:

Ֆինանսներ նախարարը նշեց, որ ինքն իր լծակներով չէր էլ կարող ազդել, քանի որ շատ դեպքերում ռիսկեր է տեսնում: «Բայց իրենք երիտասարդ, ամբիցիոզ բիզնեսմեններ են, իհարկե, խորհուրդներ տալիս եմ, բայց իրենք իրենց բիզնես ծրագրերը, գործընկերներն ունեն, համապատասխան մասնագետներ ունեն, խմբեր ունեն, որոնք վերլուծում և հուշում են: Հիմա  մեծ տղաներ են, կարո՞ղ է ամեն գործողություն անելիս գան ասեն ՝ «պապա ջան էս անե՞նք, թե՞ չանենք»: Ամենակարևորն այն է, որ դա շահույթ հետապնդող գործունեություն է, որը հետագայում Հայաստանի ծրագրերում են ներդնում, բիզնես ծրագրերի վարկային փաթեթն են մեծացնում, սոցիալական ծրագրեր են իրականացնում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ապրիլյան դեպքերից հետո, երբ բանակի խնդիրներն ի հայտ եկան, բոլորի հայացքն ուղղվեց պաշտոնյաների շքեղ ապրելակերպին, այսինքն՝ ստացվեց, որ բանակը զենքի խնդիր ունի, իսկ պաշտոնյաների ունեցվածքը չափ ու սահման չունի, և հարցին, թե արդյոք այդ քննադատությունն արդարացված չի համարում, Ֆինանսների նախարարն ասաց. «Դրանք իրար հետ համադրելի համեմատություններ չեն, ինչ է մենք ուզում ենք, որ Հայաստանում հարուստներ չլինե՞ն, բայց դուք ճիշտ եք ասում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք բանակի, Արցախի սահմանների հետ կապված խնդիրները բարձ մակարդակով լուծվեն»:

Հարցին, թե եթե տղաները այդքան շահութաբերություն են կարողանում ապահովել, որքանով են օգնել բանակին, ֆինանսների նախարարն ասաց. «Ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, բայց մեծ օգնություն են ցուցաբերում, ծրագրեր են իրականացնում»:

Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք կապվում են իր և իր հարազատների անվան հետ, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Այդ ընկերություններից շատերը ընդհանրապես ո՛չ իմ, ո՛չ իմ բարեկամների հետ կապ չունեն:  Հիմա ես ցանկը չեմ հիշում, բայց այն, ինչ կապում են իմ անվան հետ, ես դրանք չեմ էլ կարող և չեմ էլ ուզում թաքցնել: Ես նշեցի, որ կա գործառույթ, ըստ որի՝  ձևակերպում են իրենց հեռու հարազատ-բարեկամների անուններով և հնարավոր չէ շատ դեպքերում ապացուցել, և կա տարբերակ,  որ ուղղակի գրում են և պարզ ճակատով ասում են: Եթե ձեռնարկությունները ինչ-որ ձևով կապվում են իմ և իմ հարազատների հետ, հիմա ի՞նչ պետք է արվի»,- հարցրեց նա։

Նախարարը նշեց, որ  բոլորն էլ գիտեն, որ «Մեգաֆուդ» ընկերությունն իր բարեկամներինն է: «Ի՞նչ գաղտնիք կա, բայց ի՞նչ պետք է անեն, եթե իմ հարազատները, իմ տղաները պետական կառույցում չեն աշխատում, ի՞նչ գործով պետք է զբաղվեն»,- ասաց նա:

Դիտարկմանը՝  նոր Դուք ասացիք, որ շատերը իրենց անունով չեն գրանցում ընկերությունները, այլ  հարազատի անունով են գրանցում, հիմա այդ նույն  խնդրին այստեղ ենք հանգում, այսինքն՝ Ձեր անունով չե՞ք գրանցել, հարազատի անունով եք գրանցե՞լ, պատասխանեց. «Ո՛չ, ես նման խնդիր չունեմ, իմ տղաները զբաղվում են գործարարությամբ՝ իրենց անունով է  գրանցված, իմ բարեկամները զբաղվում են՝ իրենց անունով է գրանցված, ես նման խնդիր չունեմ, որ ես բիզնեսով զբաղվեմ ու գրանցեմ իմ տղաների անունով»:

Անդրադառնալով  հարցին, որ ամեն դեպքում, հանրությունը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, պատասխանեց. «Դուք ի՞նչ եք կարծում, որ հասարակությունը պետք չզգա՞ այդ ռիսկը, իհարկե տեսնում են: Հասարակությունն էլ մեղք չունի այդ հարցում, որովհետև տեսնում են, որ Գագիկ Խաչատրյանի տղաները հաջողակ բիզնեսմեններ են,  մեկ ուրիշը՝ ոչ»:

Հարցին՝ ի՞նչ միտում եք տեսնում Ձեր անձի շուրջ պտտվող խոսակցություններում,  ասաց. «Միգուցե ինձ շատ են սիրում»:

Պատասխանելով հարցին, թե տղաները ծառայել են Հայոց բանակում, ասաց, որ ոչ, քանի որ ընդունվել են ասպիրանտուրա ու պաշտպանել են։

 

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան