Քառօրյա պատերազմի կրկնությունը հնարավոր է, քանի որ դրա պատճառները չչեզոքացվեցին. Վլադիմիր Եվսեև

10:17 • 14.07.16



Վատ է, երբ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղը արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավելու առաջարկներից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ նշելով, որ Ղարաբաղը 94-95 թթ.-ի հրադադարի մասին պայմանագրի ստորագրող կողմն է: Եվսեևն ասաց, որ ԼՂ շուրջ ձևավորված ներկայիս դրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քառօրյա պատերազմի կրկնությունը հնարավոր է, որովհետև պատճառները, որոնք հանգեցրին ապրիլյան ողբերգության, այդպես էլ չչեզոքացվեցին, իսկ այն, ինչ ասվեց, պայմանավորվեցին՝ չիրականացվեց:

- Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց էր հրապարակել, որտեղ ասված էր, որ եթե սկսվի ապրիլյան իրադարձությունների պես էսկալացիա, կօգտագործվեն մեծ հեռահարության «երկիր-երկիր» դասի հրթիռներ: Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, պայմանավորված նման ենթադրությունը:

- Կարծում եմ, որ նման անհանգստությունն արդարացված է, բայց այն գալիս է ոչ թե հայկական կողմից, այլ՝ ադրբեջանական, որովհետև քառօրյա պատերազմի ժամանակ վտանգ կար, որ «Սմերչից» Ստեփանակերտի վրա կրակ կբացվի ու դրանով սպառնում էր ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը:

Հասկանալի է, որ հայկական կողմը պետք է ադրբեջանական ագրեսիային որևէ պատասխան տա, դրա համար էլ ղարաբաղյան կողմում հրթիռային համակարգ տեղակայվեց: Իսկ հայկական կողմն այս առումով առավելություն ունի՝ Ադրբեջանի նավթային տարածքներից ցանկացածի վրա կարող է հարված հասցվել՝ որպես Ստեփանակերտին հարվածելու պատասխան: Սա հաշվի առնելով Ադրբեջանը նման քայլի չգնաց:

Վտանգը կա, բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանը որևէ մեկին սպառնում է, այլ որովհետև Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Ու պետք է մտածել, որ չի կարելի, անթույլատրելի է հակամարտության գոտում կիրառել ծանր զրահատեխնիկա, «Սոլցեպյոկ», «Բուրատինո», բալիստիկ հրթիռներ, որոնք ադրբեջանական կողմը փորձ արեց օգտագործել: Սրանց կիրառումը կարող է լուրջ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը:

- Հետևանքները կրելու է միայն հայկական կողմի խաղաղ բնակչությո՞ւնը, թե՞ կլինեն գլոբալ հետևանքներ ևս:

- Հետևանքները տարբեր ծավալների են: Կարող է լինել շփման գոտում ապրող խաղաղ բնակչության կորուստ, բայց եթե օրինակ հարված լինի Ստեփանակերտին ու Հայաստանն էլ պատասխանի, կլինեն ավելի մեծ հետևանքներ, հակամարտությունը կծավալվի Թուրքիայի ու Ռուսաստանի սահմաններով, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի: 

- Քառօրյա պատերազմից հետո հարաբերական անդորր էր, ամեն դեպքում լայնամասշտաբ գործողություններ չկային: Այսօր արդեն Ադրբեջանը ուսումնական թռիչքներ է կատարում սահմանին: Ձեր կարծիքով սա հատուկ քաղաքականությո՞ւն է՝ էսկալացիան նվազեցնել, հետո մեծացնել, հետո նորից:

- Կարծում եմ՝ ավելի շատ հանգիստ կլինի, քան անհանգիստ: Որևէ մեկը չի կարող պատասխանատու լինել ադրբեջանական պրովոկացիայի համար: Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը բուն բանակցությունները սկսելու ձգտում է ցուցաբերում, բայց միաժամանակ հրաժարվում է ԼՂ-ն բանակցային գործընթացում ներգրավելու առաջարկներից: Իսկ սա սկզբունքորեն սխալ է, որովհետև Ղարաբաղը 94-95 թթ.-ի հրադադարի մասին պայմանագրի ստորագրող կողմն է: Դրա համար Ադրբեջանին պետք է ճշգրիտ ասել, որ եթե ուզում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններ վերսկսել, հրավիրեք Ղարաբաղին, ու այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բանի մասին խոսել, զրուցել:

Մյուս կողմից հասկանալ է պետք, որ պետք է գործի դրվի միջադեպերի հետաքննական մեխանիզմը, ինչը Հայաստանի համար կարևոր է: Առանց այս մեխանիզմի ներդրման դժվար է խաղաղությունը կայուն պահել: Մենք գիտենք, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարը, բայց չունենք ապացույց, որ կոպիտ ասած՝ ձեռքից բռնենք: Իսկ մեխանիզմների տեղադրման համար տեխնիկական սարքավորումներ են պետք, վերահսկողություն, որովհետև բանավոր խոսքն այստեղ զրոյական է, ոչ մեկ ոչ մեկին չի հավատա, պետք է վերահսկողության միջանկյալ մեխանիզմ, ինֆորմացիայի փոխանակման ռադիոլոկացիոն սարք կամ մեկ այլ նմանատիպ համակարգ:

- Պարոն Եվսեև, պայմանավորվածությունը հետաքննական մեխանիզմների տեղադրման շուրջ կայացվել էր դեռ Վիենայում, ապա վերահաստատվել Սանկտ Պետերբուրգում, բայց կյանքի այն այդպես էլ չկոչվեց: Ֆրանսիայում էլ շուտով հանդիպում կլինի: Կա՞ արդյոք նորից հանդիպելու կարիք, երբ անգամ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում:

- Հանդիպելու կարիք միանշանակ կա: Հանդիպելն ավելի լավ է, քան պատերազմելը: Բայց ինձ դուր չի գալիս, որ հանդիպումներից առաջ Ադրբեջանն ամեն անգամ կրակ է բացում շփման գծի երկայնքով: Սա հանդիպման վատ սկիզբ է:

Ներկայիս դրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քառօրյա պատերազմի կրկնությունը հնարավոր է: Ցավոք, պատճառները, որոնք հանգեցրին ապրիլյան ողբերգության, չչեզոքացրեցին, իսկ այն, ինչ ասվեց, չիրականացվեց: Դրա համար ես խորը կասկածով եմ մոտենում հակամարտության կարգավորման հնարավորությանը: Ռուսաստանը միայն մտածում է, թե ինչպես ստիպել Հայաստանին հինգ տարածքները հանձնել, բայց հարցն այսպես դրված չէ. չենք կարող դիմել սրան, երբ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահովված չէ: Ինչպե՞ս անել դա, երբ չկա փոխվստահություն, ես չգիտեմ: Դրա համար երկխոսելը պետք է, պարզապես դրա հետևում գործողություններ պիտի լինեն, որոնք կնվազեցնեն լարվածությունը, որ այն չվերաճի պատերազմի, իսկ լայնածավալ պատերազմը հնարավոր է:

- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնության են եկել կողմերը, գուցե խոսքը հենց այն մասին է, որ ՌԴ-ն ստիպում է վերադարձնել 5 շրջանները, ինչպես ասացիք:

- Գիտեք, հավանաբար, որ Լավրովին վերագրվում է այսպես կոչված «լավրովյան պլան» հասկացողությունը, որը ենթադրում է, այո, 5 շրջանների վերադարձ՝ անվտանգության երաշխիքների դիմաց, բայց ես չեմ հասկանում, թե ով կարող է նման երաշխիքներ տալ: Չեմ պատկերացնում՝ ղարաբաղցիների համար բավարար կլինի՞, որ Ալիևը Սարգսյանին խոստում տա, որ նրանց անվտանգությունը կապահովվի, երբ տարածքները վերադարձվեն: Վստահ եմ, որ բավարար չի լինի:

Որպեսզի փոխզիջման գնաս, պետք է լարվածությունը նվազեցնես, ամրապնդես վստահության միջոցները, հետ քաշես զորքերը կամ գոնե ծանր տեխնիկան, բայց որևէ բան չի արվում: Ուստի հակամարտության լուծման տարբերակ, հնարավորություն ես դեռևս չեմ տեսնում: Ինձ համար համաձայնեցման քայլ կլիներ գոնե այն, որ կողմերը ընդհանուր հայտարարի գային չօգտագործելու վտանգավոր սպառազինություն, խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող զինտեխնիկա, այդ ժամանակ ես կասեի, որ կա առաջընթաց: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որը պատրվակ, որ պատերազմը չվերսկսվի, սա է ամենամեծ խնդիրը: Համաձայնեք, հաջողությանը մոտենալ կարելի է անվերջ: Քայլեր է պետք ձեռնարկել, շոշափելի, առարկայական քայլեր:

 

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

08:20 • 14/11

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի խոստա­ցած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաս­տան

07:09 • 14/11

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

06:47 • 14/11

Հսկայական վարդագույն ադամանդն աճուրդում վաճառվել է 50 միլիոն դոլարով

06:21 • 14/11

Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները կրկին հասանելի են եղել այլ կայքերի համար

05:49 • 14/11

Մերկելը խոստովանել է, որ դեռ 2016-ին չէր ցանկանում իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնի համար

05:24 • 14/11

Tesla-ի փոխնախագահ Ֆիլ Ռոթենբերգը լքում է պաշտոնը

04:58 • 14/11

Նորզելանդացի դայվերները խորհրդավոր ծովային օրգանիզմ են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

04:29 • 14/11

Վթար Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. տուժածներ չկան

03:55 • 14/11

Մեկ ամսում Apple-ը կորցրել է այնքան գումար, որքան վաստակել է 30 տարում

03:31 • 14/11

Մեկ օրում ավելի քան 900 փախստական է վերադարձել Սիրիա

02:56 • 14/11

Միացյալ Նահանգները պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմի. Փենս

02:27 • 14/11

Հունաստանում վրացին դատապարտվել է 290 տարվա ազատազրկման՝ ներգաղթյալների ապօրինի տեղափոխման համար

01:59 • 14/11

Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց 65 դոլարից ցածր է

01:28 • 14/11

ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքի դպրոցներից մեկի մոտ դեռահաս է սպանվել

00:58 • 14/11

ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը

00:30 • 14/11

Լոս Անջելեսի նախկին քաղաքապետը նշանակվել է Թուրքիայի շահերը ներկայացնող լոբբիստական ընկերության համանախագահ

23:56 • 13/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ դատավարությունը հետաձգվել է

23:48 • 13/11

Փարիզից վերադառնալուն պես Թրամփը թվիթերյան գրառմամբ ծաղրել է Մակրոնին

23:39 • 13/11

Իռլանդական պիցցերիան 500 եվրո է առաջարկում յուրաքանչյուրին, ով կկարողանա միանգամից ուտել հաստատության ամենամեծ պիցցան (տեսանյութ)

23:30 • 13/11

«Ռեալը» Սոլարիին պաշտոնապես նշանակեց գլխավոր մարզիչ

23:30 • 13/11

Վթար «Նաիրիտի» հարևանությամբ. 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել. shamshyan.com

23:12 • 13/11

Հայտնի է դարձել՝ երբ է ցուցադրվելու «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը

23:03 • 13/11

Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը. Արայիկ Հարությունյան

22:51 • 13/11

Իսրայելական զորքերը մեկ օրում 160 թիրախ են խոցել Գազայի հատվածում

22:45 • 13/11

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակը. Արմեն Աշոտյան

22:25 • 13/11

GQ ամսագիրը պարզաբանել է Սերենա Ուիլյամսի լուսանկարով շապիկին «կին» բառը չակերտներում դնելու պատճառը

22:10 • 13/11

ՀՀ-ը չի կարող ակնկալիքներ ունենալ Սփյուռքից, իսկ Սփյուռքն էլ չպետք է ակնկալիքներ ունենա ՀՀ-ից. այսպես մենք է՛լ ավելի ենք մեզ հեռացնում միմյանցից․ Աննա Աստվածատուրյան-Թերքոթ

22:05 • 13/11

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը՝ Ջիբրալթարի ճանապարհին (լուսանկարներ)

22:04 • 13/11

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ

21:57 • 13/11

Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

21:41 • 13/11

Ամփոփիչ մրցաշար․ Անդերսոնը ջախջախել է Նիսիկորիին՝ զիջելով միայն 1 գեյմ

21:39 • 13/11

Ուկրաինայի քաղաքացին փոխել է անձնագրային տվյալները՝ սիրելիին տեսնելու նպատակով Ղրիմ մեկնելու համար

21:30 • 13/11

Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին. Պյոտր Սվիտալսկին՝ Ն. Փաշինյանի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը (լուսանկարներ)

21:15 • 13/11

Google-ը կկրկնապատկի Նյու Յորքի իր աշխատակազմը

21:02 • 13/11

ՀՔԾ-ը լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը. փաստաբան

20:51 • 13/11

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Մ. Թանդիլյանն առաջարկում է սահմանել առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի գերազանցի նվազագույնի տասնապատիկը

20:33 • 13/11

Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել

20:27 • 13/11

«Ռեալը» Սոլարիին լիարժեք պայմանագիր կառաջարկի

20:22 • 13/11

Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդի կհանվեն

20:10 • 13/11

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

20:08 • 13/11

1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան

19:52 • 13/11

Բաքվի էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել

19:44 • 13/11

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Բոլթոն

19:34 • 13/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը նշել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան

19:26 • 13/11

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

19:18 • 13/11

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

19:18 • 13/11

Ռոյսը կարող է բաց թողնել Գերմանիայի ընտրանու առաջիկա հանդիպումը

19:16 • 13/11

Երևանի կենդանաբանական այգու զեբրը սատկել է, նրա արյան մեջ մեծ քանակությամբ մկնդեղ է հայտնաբերվել

19:15 • 13/11

Օրեր առաջ նավթատարի հետ բախված նորվեգական ռազմանավն ամբողջությամբ ջրի տակ է անցել

19:06 • 13/11

Թուրք լրագրողն առանձնացրել է Էրդողանի այդպես էլ չիրականացված նախընտրական խոստումները

19:04 • 13/11

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպանական գերատեսչությունների աշխատակիցները իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում 

18:59 • 13/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը քննարկել են համագործակցությունը մի շարք ծրագրերում

18:52 • 13/11

Երևանում Opel-ը բախվել է մարդատար երթուղայինին. կան վիրավորներ

18:50 • 13/11

Սանչեսի գործակալը ֆուտբոլիստին «Ռեալին» է առաջարկել

18:45 • 13/11

Համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

18:38 • 13/11

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Հունաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

18:35 • 13/11

Թրամփին միջազգային հարթակներում օր օրի ավելի քիչ են հարգում. The Washington Post

18:32 • 13/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

18:29 • 13/11

Երևանի ավագանու անդամի մանդատը Արամ Մանուկյանի փոխարեն ստանձնում է Միքայել Թումանյանը. ԿԸՀ

18:25 • 13/11

Փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր

18:24 • 13/11

Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է փաստաբանների միջազգային համաժողովին (լուսանկարներ)

18:20 • 13/11

Ամերիաբանկը ճանաչվել է «Thomson Reuters» ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր

18:16 • 13/11

Շուտով կտեսնենք, թե որպես ընդդիմություն դուք որքան ձայն կհավաքեք թիվ 4 ընտրատարածքում. Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին

18:15 • 13/11

Խափանման միջոցի փոփոխության պարագայում Սամվել Մայրապետյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ. ԶԼՄ–ների ղեկավարները դիմել են Ն. Փաշինյանին

18:08 • 13/11

Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, հզոր ԱԺ ենք ունենալու և այնտեղ մեծ խմբակցություն կլինի, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. Է. Մարուքյան

18:06 • 13/11

Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում

18:03 • 13/11

Պետք է տոտալ կերպով վերանայել մոտեցումները և գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի բնակիչներին. Հայկ Մարությանը` «կարմիր գծերի» մասին

17:57 • 13/11

ԱՄՆ-ն չի կարողանա զգալիորեն կրճատել իրանական նավթի արտահանման ծավալները. Զարիֆ

17:57 • 13/11

«Ժառանգությունը» չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

17:55 • 13/11

Չենք կարող ընդունել կրավորական կեցվածք և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով. Է. Շարմազանով

17:51 • 13/11

7 ամիս սաբոտաժ անեի՞նք, աջակցել ենք, որ հեղափոխությունը հանկարծ որևէ ձևով չվտանգվի. Է.Մարուքյանը՝ ՀՀԿ-ին

17:48 • 13/11

ԱՄԷ դեսպանը ՀՀ ՔԿ նախագահին հայտնել է՝ իր երկրից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ դիտարկելով այն որպես անվտանգ երկիր

17:48 • 13/11

«Դա անշնորհքություն է». Չավուշօղլուն պատասխանել է Էրդողանին մեղադրած Ֆրանսիայի արտգործնախարարին

17:47 • 13/11

Յուվենտուսի գլխավոր մարզիչ. Հիանալի կլիներ աշխատել արտասահմանում

17:46 • 13/11

Ովքեր կփորձեն առաջնորդվել հին մեթոդներով, ազդել ընտրական պրոցեսի վրա՝ օգտագործելով տեղային ազդեցությունը, թող հիշեն Քրեական օրենսգիրքը. Ն. Զոհրաբյան

17:43 • 13/11

Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ

17:38 • 13/11

Աբրահամ Խաշմանյան. Խուանդե Ռամոսը բարձրակարգ մասնագետ է (տեսանյութ)

17:34 • 13/11

2018թ. 3-րդ եռամսյակում ԶՈւ-ում իրականացված ուսումնասիրություններով հայտնաբերվել է պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս. հարուցվել է 19 քրգործ. դատախազություն

17:34 • 13/11

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարևանները շնորհակալություն են հայտնել զույգին իրենց տները հրդեհից փրկելու համար

17:29 • 13/11

Եթե ձեր ցուցակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդում՝ Նիկոլի «կեպկան», 3-րդում` Նիկոլի հազը, դուք միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու. Աշոտյանը հորդորում է գլուխ չգովել

17:28 • 13/11

Ինդոնեզիայում «Սատանայի անիվ» ատրակցիոնի՝ մարդկանցով լի խցիկները գլխիվայր շրջվել են (տեսանյութ)

17:16 • 13/11

ԱԺ–ում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով (ուղիղ)

17:14 • 13/11

«Մնացինք առանց հանճարի». ինչպես են «սուպերհերոսները» սոցկայքերում հրաժեշտ տվել Սթեն Լիին (լուսանկարներ)

17:10 • 13/11

«Այլընտրանք» կուսակցությունը չի մասնակցի ակնհայտ ելքով որևէ քաղաքական գործընթացի. կուսակցության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

17:07 • 13/11

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազում կարող ենք ունենալ, հուսով եմ` փետրվարի 1-ից կլինի այն սակագինը, որն այս փուլում անհրաժեշտ է. Միքայել Մելքումյան

17:02 • 13/11

Առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում՝ որպես ռեյտինգային թեկնածու. Արեն Մկրտչյան

16:59 • 13/11

Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անունով

16:58 • 13/11

ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի. Տիգրան Մուկուչյան

16:57 • 13/11

Նախընտրական քարոզարշավին եկեք ինքներս մեր մեջ այնքան ուժ գտնենք, որ չվերածենք փոխադարձ վիրավորանքի. Նաիրա Կարապետյան

16:51 • 13/11

Ռուսաստանում կինը դանակի 50 հարված է հասցրել ընկերուհուն՝ կատվին չկերակրելու պատճառով

16:48 • 13/11

Ում ասեղն եք թելում` պաշտպանելով «Մուլտի Վելնեսին», ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում. Անի Սամսոնյանը՝ Արման Աբովյանին

16:44 • 13/11

ԵՄ-ում վստահ չեն, որ սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրվող գումարն ամբողջովին ծառայում է իր նպատակին. զեկույց

16:37 • 13/11

«Ես անձամբ այն կառաքեմ». Մեքսիկայի նորընտիր նախագահը գնորդ է փնտրում իր օդանավի համար

16:35 • 13/11

Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

16:33 • 13/11

Disney-ը հրապարակել է «Խաղալիքների պատմություն-4»-ի թրեյլերը (տեսանյութ)

16:30 • 13/11

Իտալիայում հեքիաթային դղյակը վարձակալության է տրվում ընդամենը 100 դոլարով (լուսանկար)

16:25 • 13/11

Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ է դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ

16:20 • 13/11

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6 տոկոս. ԿԲ

16:19 • 13/11

Բաքվում քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Միլանում հնարավոր հանդիպման հարցը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

16:17 • 13/11

2019թ-ին բյուջեով 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինծառայողների պարգևատրմանը, 370 մլն դրամով էլ հավելավճարները կավելանան. Կ. Նահապետյան