Թուրք ապստամբները ֆրեգատ են զավթել և պատանդ վերցրել Թուրքիայի ՌԾՈՒ հրամանատարին. Reuters (լուսանկարներ, տեսանյութ)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
17:30
Հունաստանի իշխանությունները առաջիկայում կհանձնեն թուրքական ուղղաթիռն ու հեղաշրջման կողմնակից թուրք զինվորականներին
Հունական իշխանությունները պատրաստվում են առաջիկայում թուրքական իշխանություններին վերադարձնել թուրքական ռազմական ուղղաթիռով Ալեքսանդրուպոլիս հասած 8 զինվորականներին, որոնք հեղաշրջման փորձի կողմնակիցներ են։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Գերովասիլին։
Նրա խոսքով՝ Հունաստանի կառավարությունը Թուրքիայի հետ քննարկել է հնարավորինս արագ ուղղաթիռը վերադարձնելու հնարավորությունը, ինչպես նաև համոզվել է, որ հեղաշրջման կողմնակիցների նկատմամբ միջազգային իրավունքի բոլոր գործընթացները կպահպանվեն։
Նա նաև նշել է, որ որ ձերբակալվածները մեղադրվում են իրենց երկրում սահմանադրական կարգը խախտելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիամ Հունաստանին է դիմել՝ փախուստի դիմած զինվորականներին վերադարձնելու խնդրանքով։
16:59
Թուրքիայի օդուժի գլխավոր հրամանատարն առևանգվել է հարսանյաց հանդիսության ընթացքում
Թուրքիայում պետական հեղաշրջման կողմնակիցները երկրի օդուժի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալին առևանգել են իր ենթակայի դստեր հարսանիքի ժամանակ. հայտնում է թուրքական En Son Haber կայքը։
Հարսանեկան խնջույքի ժամանակ Ստամբուլում վայրէջք է կատարել 5 ուղղաթիռ, որում եղել են հեղաշրջման կողմնակիցները։ Նրանք իրենց հետ վերցրել են Ունալին և այլ սպաների։
Այս պահին թուրք զինվորականներն աշխատում են Ունալին ազատ արձակելու ուղղությամբ, որը, լրատվամիջոցների տվյալներով, դեռ որպես պատանդ է պահվում։
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ: Ձերբակալվել է ավելի քան 2.800 մարդ։
15:32
Էրդողանը վերադառնում է Անկարա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլից մեկնել է Անկարա, տեղեկացնում է Haberturk-ը։
Էրդողանը Ստամբուլ էր ժամանել այսօր և երկար ժամանակ գտնվում էր Աթաթուրքի անվան օդանավակայանի շենքում:
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ: Ձերբակալվել է ավելի քան 2.800 մարդ։
15:30
Թուրքիայում զայրացած ամբոխը հարձակվել է ապստամբած զինվորականների վրա (լուսանկարներ)
Ստամբուլում զինվորականները, ովքեր լույս շաբաթ մի քանի տանկով արգելափակել էին Բոսֆորի նեղուցը, առավոտյան զենքերը հանձնելուց հետո զայրացած ամբոխի կողմից հարձակման են ենթարկվել:
Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և օդ կրակել՝ պաշտպանելու համար հանձնվող զինվորականներին զայրացած ամբոխից, ովքեր բռունցքներով և ոտքերով, ինչպես նաև փայտով հարվածներ են սկսել հասցնել ապստամբներին:
Սոցցանցերում նաև լուսանկարներ են հայտնվել Բոսֆորի կամրջի վրա տեղի ունեցած դեպքերից: Լուսանկարներում երևում է, որ զինվորականներին հարվածում են գոտիներով: Մարդիկ նաև բարձրանում են ռազմական տեխնիկայի վրա և սելֆի անում:
15:11
Անկարայի քաղաքապետը հայտարարել է, որ ռուսական Սու-24-ը խոցողներից մեկը մասնակցել է երկրում հեղաշրջման փորձին
Անկարայի քաղաքապետը հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցողներից մեկը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ նա Գյուլենական շարժման մասնակից է եղել։
Մելիհ Գյոքչեքը նաև Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության մեջ Թուրքիային մեկուսացնելու փորձի համար։
Ռուսական Սու-24-ը խոցվել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում։ Դրանից հետո կտրուկ վատացել էին ռուս-թուրքական հարաբերությունները, որոնց կարգավորման գործընթացը վերսկսվել է օրեր առաջ։
14:57
Թուրք ապստամբները ֆրեգատ են զավթել և պատանդ վերցրել Թուրքիայի ՌԾՈՒ հրամանատարին. Reuters
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցները պատանդ են պահում երկրի ռազմածովային ուժերի հրամանատարին: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հունաստանի պաշտպանության նախարարությանը:
Հույն զինվորականների տվյալներով՝ ապստամբները նաև զավթել են Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆրեգատներից մեկը Գյոլջուք քաղաքում գտնվող բազայում:
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
14:21
Հեղաշրջման փորձի բոլոր կազմակերպիչները հայտնի են. ձերբակալվածների թիվը հասել է 2.839-ի. Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել ու ցավակցել է զոհերի ընտանիքներին, ողջունել հեղաշրջման փորձը կանխելու համար փողոցներ դուրս եկած քաղաքացիներին։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիան շատ մեծ փորձանքից փրկվեց, ինչի համար գոհունակություն է հայտնել Աստծուն։
Նա հայտարարել է, որ հեղաշրջման փորձի բոլոր կազմակերպիչները հայտնի են։ Ձերբակալվածների թիվը հասել է 2.839-ի։
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ:
13:34
Յըլդըրըմը բնակչությանը կոչ է արել մինչ գործողությունների ավարտը դուրս չգալ հրապարակներից
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Twitter-ում 38 վայրկյան տևողությամբ տեսանյութ է տարածել՝ երկրի բնակիչներին կոչ անելով չլքել հրապարակները։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Յըլդըրըմը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով հավաքվել հրապարակներում և փողոցներում։
«Ձերբակալությունները շարունակվում են։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում չլքել հրապարակները՝ մինչ այս ամենը ավարտվի։ Անկարայի, Ստամբուլի բոլոր հրապարակներում հավաքվելը հատկապես կարևորում եմ։ Մեր աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորածի։ Աստծո կամքով այս ահաբեկչական խմբավորման անդամներին կչեզոքացնենք»,-ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ:
Հեղաշրջման փորձի ընթացքում զոհվածներից 41-ը ոստիկան են, 47-ը՝ քաղաքացիական անձ, 104-ը՝ «դավադիրներ»:
Ձերբակալվել է հեղաշրջման փորձի մասնակից 1.563 զինվորական:
13:04
Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ. թուրք պաշտոնյա
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 190 մարդ՝ 41 ոստիկան, 2 զինվոր, 47 քաղաքացիական անձ, 104 մարդ հեղաշրջման աջակիցների կողմից՝ այսպես կոչված «դավադիրներ»:
«Հեղաշրջման փորձը տապալվել է»,- իր ելույթում հայտարարել է գեներալ Դունդարը: Նրա խոսքով՝ 1563 զինվորական, ով մասնակցել է հեղաշրջմանը, ձերբակալվել է:
12:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ արձագանքել են փողոց դուրս գալու Էրդողանի կոչին՝ տապալելով հեղաշրջման փորձը
Թուրքիայի զինվորականների ձեռնարկած հեղաշրջման փորձը տապալվել է այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին՝ դուրս գալ փողոց՝ իրեն աջակցելու համար:
Տասնյակ ապստամբ զինվորներ թողել են իրենց տանկերը Ստամբուլում, հայտնում է Reuters գործակալությունը:
Էրդողանի հաջող տապալումը կլիներ Միջին Արևելքում ամենամեծ փոփոխություններից մեկը: Տապալված հեղաշրջման փորձն ինքնին կարող է ապակայունացնել երկիրը, գրում է գործակալությունը:
Էրդողանը, ով հանգստանում էր երկրի հարավարևմտյան ափին, հեղաշրջման փորձից հետո վերադարձել է Ստամբուլ: Նա Աթաթուրքի անվան օդանավակայանում ասուլիս է տվել։
«Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու»,-ասել է Էրդողանը:
Reuters-ը նաև հայտնում է, որ Թուրքիայի նախագահի աջակիցները հարձակվել են հեղաշրջման փորձին մասնակցած մի խումբ զինվորների վրա, ովքեր հանձնվել են Ստամբուլի կամրջի վրա՝ մինչ ոստիկանությունը կմիջամտեր նրանց ազատելու համար:
11:43
Թուրքիայի բնակիչներն Էրդողանի անունից փողոց դուրս գալու կոչով SMS են ստացել
Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից՝ «ժողովրդավարությունը պահպանելու» և փողոց դուրս գալու կոչով: Այդ մասին հայտնում են Facebook սոցիալական ցանցի թուրք օգտատերերը, գրումէ РИА Новости-ն:
«Թուրք ազգի զավակներ, այս շարժումը փորձ է, ինչպես և 1970-ականներին, ուղղված թուրք ազգի դեմ՝ Ստամբուլում և Անկարայում զենքի և տեխնիկայի գրավման ճանապարհով: Հարգելի՛ թուրք ժողովուրդ, պահպանե՛ք ժողովրդավարությունը և խաղաղությունը: Ես հրավիրում եմ ձեզ փողոց դուրս գալ այս փոքր խմբերի դեմ, որոնք կարծում էին, թե կարող են կոտրել թուրք ազգին: Պահպանե՛ք ձեր կառավարությունը և ազգը»,- այս տեքստն է մեջբերել Թուրքիայի բնակիչներից մեկը:
SMS ստացած թուրք քաղաքացիների մոտ հաղորդագրությունն ուղարկողի անվան տեղում նշված է ոչ թե հեռախոսահամար, այլ RTERDOGAN:
Հայտնի չէ, թե արդյոք այդ տեքստը Թուրքիայի առաջնորդի անունից պաշտոնական հաղորդագրություն է, թե ոչ:
11:32
Նախնական տեղեկություններով Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել. Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նաև զգուշացնում է,որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ, քանի որ այլ երկիր ՀՀ-ի շահերը Թուրքիայում չի ներկայացնում։
11.25
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 90-ի, ձերբակալվածների թիվը 1500-ից ավելի է
Թուրքիայում հեղափոխության փորձի գործով ձերբակալված զինվորականներ թիվն անցել է 1500-ը:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել են թուրքական իրավապահ մարմինների աղբյուրները:
Թուրքիայի կառավարությունը շարունակում է վերահսկողություն սահմանել երկրում: AFP գործակալությունը հաղորդում է, որ խորհրդարանի արտակարգ նիստ է հրավիրված:
Պետական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 90-ի:
Ըստ ճշտված տվյալների՝ վիրավորվել է 1.154 մարդ: Հիմնականում բախումներ են ընթացել երկրի մայրաքաղաք Անկարայում, ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, ինչպես նաև Մարմարիս հանգստավայր քաղաքի այն հյուրանոցի մոտ, ուր հանգրվանել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Թուրքիայում լույս հուլիսի 16-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձը շարունակում է մնալ համաշխարհային բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Գիշերը թուրք զինվորականները հայտարարել էին, որ տապալել են երկրի իշխանությունները՝ սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերականգնելու համար:
Փակվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, աշխատանքը դադարեցրել էր պետական հեռուստատեսությունը: Ողջ երկրով մեկ պարետային ժամ էր հայտարարվել:
Չնայած զինվորականները հայտարարում էին իշխանությունը վերցնելու մասին, երկրի փոխվարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք շարունակում են մնալ իշխանության գլխին:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել հեղաշրջման փորձ և որ Թուրքիայի օդային ողջ տարածքը, առանց իրենց թույլտվության, փակվել է թռչող ինքնաթիռների համար:
Չնայած դրան՝ միջազգային լրատվամիջոցները հայտարարեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ապաստան է փնտրում: Տեղեկություններ եղան անգամ այն մասին, որ Գերմանիան հրաժարվել է ապաստան տրամադրել Էրդողանին, պնդում եղավ, որ նա արդեն Լոնդոնի ճանապարհին է:
Դրանից ժամեր անց Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում մամուլի ասուլիսով հանդես եկավ՝ նշելով, որ որևէ տեղ մեկնելու մտադրություն չունի և մնալու է երկրում՝ ժողովրդի կողքին:
Գիշերվա ընթացքում բախումները Թուրքիայում շարունակվում էին ինչպես օդում, այնպես էլ ցամաքում: Երկրի տարբեր վայրերում պայթյունների ձայներ էին լսվում, Ստամբուլի երկու մասերը միմյանց միացնող կամուրջի վրա զինվորականները տանկեր ու տեխնիկա էին կուտակել: Այնտեղ էին նաև ոստիկանական ուժերը, և զինվորականներն ի վերջո ստիպված եղան հանձնվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ զոհերի ու ձերբակալվածների թիվը: Ըստ պաշտոնական լրատվության՝ գիշերվա ընթացքում Թուրքիայում զոհվել է 60 մարդ: Եղել են նաև ձերբակալություններ, պաշտոնանկություններ. ձերբակալվեց հեղաշրջման փորձի 754 մասնակից:
Երկրի Զու Գլխավոր շտաբի պետից երկար ժամանակ որևէ տեղեկություն չկար. այդ մասին հայտարարել էին թե՛ Բինալի Յըլդըրըմը, թե՛ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա պաշտոնակատար նշանակվեց Ումիթ Դունդարը:
Այժմ արդեն հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ով պատանդ էր վերցվել հեղաշրջման փորձի մեկնարկի ժամանակ, հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել:
Նրա առողջական վիճակը լավ է: Ակնկալվում է, որ նա կգլխավորի հեղաշրջման փորձի դեմ իրականացվող գործողությունը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել