ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում ոստիկանական շենքի գրավումը

17:16 • 21.07.16

Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երևանում զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Regnum-ը:

 

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է Զախարովան:

 

Նրա խոսքերով՝ նախարարությունը «աջակցում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ Երևանի ձեռնարկած միջոցներին»:

 

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում ոստիկանական շենքի գրավումը