Մինչ այս պահը որևէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում. Ոստիկանություն

18:59 • 24.07.16

ՀՀ ոստիկանությունը հերքում «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը, թե անազատության մեջ գտնվողների ազատ արձակելուց հետո «Սասնա ծռեր» խմբի վրա հարձակման փորձեր են եղել:

Այս մասին Tert-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ «Սասնա ծռեր» խմբի հաղորդագրությունը, որ հարձակման փորձեր են եղել, իրականությանը չի համապատասխանում:

«Մինչ այս պահը որևէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում»,-նշեցին Ոստիկանությունից: 

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել», իսկ անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաև անջատել են էլեկտրականությունը:

Հոսանքի անջատման հետ կապված էլ Ոստիկանությունից պարզաբանեցին, թե դա  Հայաստանի էլեկտրական ցանցերի պարզաբանման տիրույթում է: