«Սասնա ծռերը» հանձնվում է. Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը. 1in.am
Քիչ առաջ «Առաջին լրատվականին» է զանգահարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ։
«Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք, երեկ գիշեր գրոհեցին, մեքենայով պատը ջարդեցին հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով բանակցություն սկսեցինք: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք»,–ասվում է հայտարարությունում։
Ըստ նրա՝ իրենք ունեն երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության կամ «մնալ ռազմագերու կարգավիճակում»։ Եվ նոր զոհեր չտալու համար, քանի որ իրենց դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշել են, որ այդ մարդկանց արյունը չեն ցանկանում և կմնան «ռազմագերու կարգավիճակում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










