«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման 2 շաբաթների խրոնիկան
Հուլիսի 17-ից հանրապետությունում ստեղծված աննախադեպ իրավիճակը, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, հանգուցալուծում ստացավ հուլիսի 31-ին, երբ խմբի անդամները զենքը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Tert.am-ը ներկայացնում է այս իրադարձությունները հակառակ` ամենաթարմ դեպքերի ժամանակագրությամբ։
Հուլիսի 31
Ժամը 20։00-21։00-ի միջակայքում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները վայր են դնում զենքը և հանձնվում իշխանություններին: Ձերբակալվում է 20 զինյալ, ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:
Ժամը 18։00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հարցազրույց է տալիս, որում հայտարարում է, որ որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակով»:
Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում ևս հայտարարվում էր զինված խմբի հանձնվելու մասին:
Հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյան Facebook-ում տեղեկացնում է, որ պայքարը շարունակելու են բանտից և ընդհատակից:
Նույն օրը կեսօրին հայտնի է դառնում, որ ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել: Նրանք են` բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը, բժիշկ Սալվադոր Խեչոյանը գնդի տարածքը լքել էր նախօրեին, բուժակ Դավիթ Տոնոյանին խմբի անդամներն ազատ էին արձակել դրանից երկու օր առաջ: Դրան նախորդել էր Եվրամիության կոչ–հայտարարությունը` անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին:
Կիրակի դատարանը բավարարում է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Պավել Մանուկյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը:
Նույն օրը գնդի տարածքը լքում են ՊԾ գնդի զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը և պատմում, որ տեղեկացված չեն եղել, թե ինչի էին գնում:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի դրությամբ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով ընդհանուր վնասվածքներ ստացած 73 հոգուց 22-ը շարունակում էին բուժում ստանալ հիվանդանոցներում:
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի ազատության մեջ մնացած 4 անդամներից Ալբերտ Բաղդասարյանը հայտարարում է իր լիազորությունները վայր դնելու մասին:
Խորհրդի ձերբակալված և/կամ կալանավորված անդամների թվում են` քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Հուլիս ի 30
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը փշալարերով արգելապատված Բաղրամյան փողոցում է: Մի քաղաքացի, ի նշան բողոքի բենզին է լցնում իր վրա ու այրվածքներ ստանալով` տեղափոխվում հիվանդանոց: Հորդ անձրևի պատճառով և մյուս օրը հավաքվելու մտադրությամբ հանրահավաքի մասնակիցները ցրվում են:
Նախքան այդ նրանք երթ էին անում Երևանի փոքր կենտրոնով` մտադիր լինելով կոնսենսուսով որոշել` արդյո՞ք գնալու են Խորենացի փողոց, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր, որ արգելված են զանգվածային երթերը, ցույցերն ու հանրահավաքները:
Նույն օրը ժամը 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը վերջնագիր է ներկայացնում զինյալներին` նշելով, որ իշխանություններին հանձնվելու վերջին ժամկետը նույն օրվա ժամը 17։00-ն է: Զինյալները չեն հանձնվում և գրեթե միաժամանակ հայտնի է դառնում, որ ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցից սպանված է ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանը:
«Սասնա ծռերը» հերքում է, թե կրակոցն իրենք են արձակել:
Հուլիսի 29
ՊՊԾ գնդի գրավման 15-օրերից ամենադրամատիկն է, երբ Խորենացի փողոցում և Սարի թաղում սկսվում են բախումներ ցուցարարների և ոստիկանների ու անհայտ քաղաքացիական անձանց միջև, այն բանից հետո, երբ մի խումբ թեքվում են դեպի Սարի թաղ ու փորձում ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում. տեղի ունեցած բախումների արդյունքում տուժում են բազմաթիվ լրատվամիջոցների («Արմենիա» հեռուստաընկերություն, «Ազատություն» ռադիոկայան, ռուսական lifnenews.ru, «A1 պլյուս», «Առաջին լրատվական») լրագրողներ և օպերատորներ, վնասվեց նաև տեխնիկա:
Շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվում տարբեր վնասվածքներով 60 տուժած։ 17 –ամյա մի երիտասարդ կորցնում է աչքը, մի երիտասարդ աղջիկ ստանում է այրվածքներ: Ծանր էր նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 5 ոստիկանից մեկի վիճակը, ով որովայնի հրազենային վնասվածք ուներ:
Զուգահեռ սոցիալական ցանցերում տարածվում էին տեղեկություններ, թե, իբր, արտերկրից դիպուկահարներ են կանչվել, ինչն իրավապահների կողմից հերքվեց:
Նույն օրը, հետկեսօրին, երբ իրադարձությունները դեռ նման ընթացք չէին ստացել, հայտնի է դառնում, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից վիրավորված է Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», ով հրաժարվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել՝ նախընտրելով բուժօգնությունը տեղում ստանալ: Սակայն խմբի անդամ Արմեն Լամբարյանը, ով ևս հրազենային վիրավորում ուներ, տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը ազատ է արձակվում Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, քանի որ քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, և եզրակացության համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չի կարող համարվել։
Նույն օրը կալանավորվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ «Սասնա ծռերին» օժանդակելու կասկածանքով:
Հուլիսի 28
Իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, թեպետ այս օրվա դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն էր ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան:
Հուլիսի 28-ի դրությամբ Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությունը դադարեցված էր, սակայն այս օրը նախորդող երկու օրերին Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում և Ազատության հրապարակում քաղաքացիները հանրահավաքներ էին կազմակերպում՝ հաջակցություն զինված խմբի անդամների։
Հուլիսի 27
Ոստիկանությունը հաղորդում է, որ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների, որոնք ահազանգ ստանալով ՊՊԾ գնդի տարածքում երկու վիրավորների մասին` մեկնել էին դեպքի վայր: «Սասնա ծռերը» հայտարարում են, որ նրանք պատանդի կարգավիճակում չեն, սակայն իրավապահները հակառակն են պնդում:
Օրվա երկրորդ կեսին Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում բուժաշխատողներից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը, ազատ է արձակվել, սակայն բրիգադի 3 անդամները շարունակվում են մնալ ՊՊԾ գնդում: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերն» արգելել է գնդի տարածքից դուրս գալ շտապ օգնության բժիշկներին՝ պահանջելով նոր հերթափոխ:
Հայտնի է դառնում, որ Ալեք Ենիգոմշյանին ԱԱԾ-ը բերման է ենթարկել Ազատության հրապարակից:
Նախորդ գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ, տեղափոխվեցին դատապարտյալների հիվանդանոց։
«Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից այդ օրվա դրությամբ Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ:
Այդ օրվա դրությամբ զինված խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը նախօրդ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի վաղ վիրավորվել և հոսպիտալացվել էին Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Գնդի գրավման օրը վիրավորվել և հոսպիտալացվել էր նաև Թաթուլ Թամրազյանը:
Զինված խմբի անդամներից ըստ ոստիկանության՝ հանձնվել էին Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը:
Այսպիսով, հուլիսի 27-ի դրությամբ ՊՊԾ գնդում են դեռևս Տիգրան Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Թորոս Թորոսյանը, Վարդան Գերավետյանը, Գևորգ Իրիցյանը, Սեդրակ Նազարյանը, Արայիկ Խանդոյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Էդգար Սողոմոնյանը, Գևորգ Մելքոնյանը, Գառնիկ Հովակիմյանը և Տիգրան Սարգսյանը:
Զուգահեռ ընթանում է հանրահավաքնը. «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է կենտրոնանալ ազգային օրակարգի վրա, բոլոր կողմերին` վայր դնել զենքերը և խնդրի լուծումը բանակցային ճանապարհով գտնել:
Հուլիսի 26
Զինյալները այս, ինչպես նախորդ երեք օրերին հայտարարում են, որ զրկված էին սննդից: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ապարդյուն փորձում է սնունդ մտցնել գնդի տարածք: Քիչ անց հայտնի է դառնում, որ մի քաղաքացու հաջողել է ճեղքել սննդով բեռնված մեքենայով ոստիկանության պատը ու սնունդ հասցնել խմբի անդամներին:
Ավելի ուշ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է, որ Խորենացի փողոցում զինված խմբի կողմից զավթված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդից անկանոն կրակոցներ են արձակվել` վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը:
Գիշերը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Աշոտ Պետրոսյանը կալանավորվում է: Բերման ենթարկված ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ է արձակվում:
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին պահանջում են, որ շարժումը ղեկավարի Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարվում է:
Հուլիսի 25
Մամուլում հաղորդվում է, որ ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ընդհատված բանակցային գործընթացը վերսկսվել է:
Հուլիսի 24
«Հիմնադիր խորհրդարանը» տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «Սասնա ծռերը» հայտնում են, որ ՊՊԾ գնդի ներսում անջատել են էլեկտրականությունը։ Նրանք զրկված են նաև սննդից:
Հուլիսի 23
ՊՊԾ գնդից ազատ են արձակվում վերջին 2 ոստիկան պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը: Նույն օրը Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ լրագրողները մուտք են գործում գնդի տարածք` լուսաբանելու զինյալների մամուլի ասուլիսը:
Հուլիսի 22
Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարում է,որ Հայաստանում բռնի ուժով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու և կոչ անում, որպեսզի զինված խումբը վայր դնի զենքը:
Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավորվում է: Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեղադրանքով:
Հուլիսի 21
Զինված խմբի անդամները ազատ են արձակում երկու պատանդ ոստիկանների: Իրավիճակը համեմատաբար խաղաղ է, սակայն հայտնի է, որ նախօրեին` հուլիսի 20-ի գիշերը կոշտ բախումների արդյունքում բերման է ենթարկվել 136 անձ, որոնցից 16 ձերբակալվել են ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հուլիսի 20
Ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի են ունենում կոշտ բախումներ, ինչի հետևանքով` կիրառվում են լուսաձայնային նռնակներ, այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք քարեր ու «պուգաչներ» են նետում ոստիկանների ուղղությամբ:
Այս գործողությունների հետևանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվում է 51 անձ՝ ոստիկաններ ու քաղաքացիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց, վտանգ չէր սպառնում:
Նույն գիշերվա ընթացքում բերման են ենթարկվում 136 անձինք, որոնցից 16 ձերբակալվում են` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ավելի ուշ կալանավորվում են ևս մի քանի անձինք, ովքեր մեղադրվում են խմբի հետ հանցավոր կապեր ունենալու և/կամ զանգվածային անկարգությունների հրահրման մեջ:
Հուլիսի 19
Հայտնի է դառնում ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդական ջանքերի մասին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով մուտք էր գործել գնդի տարածք և այնտեղ իրականացված նկարահանումներ ու հարցազրույցներ հրապարակել խմբի անդամները մեղադրանք են ներկայացնում՝ «արյան վրա ձեռքերը տաքացնելու մեջ»:
Հուլիսի 19-ին և 18-ին հայտնի է դառնում, որ Մովսես Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները նաև ակտիվ միջազգային արձագանք ունեն. հետևում են ՀՀ ԵՄ պատվիրակության, ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքները, որոնցում դատապարտվում էր զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Իսկ ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոներն էլ հայտարարում է. «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում և այլուր, և խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»:
ՌԴ-ն հավելյալ հանդես է գալիս մեկ այլ հայտարարությամբ՝ ԵՄ պատվիրակության հայտարարության մեկնաբանությամբ` նշելով, որ Եվրամիության դիվանագետները սիրաշահում են Հայաստանում «իրադրությունը սրող» ուժերին՝ «մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները» և/կամ իշխանություններին կոչ անելով՝ հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև՝ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»:
Հուլիսի 17
Առավոտյան ժամը 5-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածում, որում ասվում է, որ ապստամբների 31 հոգանոց զինված խումբը՝ «Սասնա ծռերը», գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը և պահանջում է Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում: ՊՊԾ գնդի վրա հարձակման հետեւանքով սպանվում է գնդապետ Արթուր Վանոյանը, ևս 4 անձ հրազենային վիրավորում է ստանում։
Գունդ գնացած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնվում են պատանդի կարգավիճակում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի հերոսների հիշատակին

Միջադեպ` պարեկների և ոստիկանների միջև

Սպիտակում քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ժողովուրդն ահ ունի, որ հանկարծ Ֆրանսիայի հրապարակի ուժերը չգան իշխանության․ Մանե Թանդիլյան

Որ Նիկոլը վարչապետ է, Պուտինը, Բայդենն ու Միշելը մեղք չունեն, շահ ունեն, մեղք ունի հայ ժողովուրդը. Արմեն Աշոտյան

Ինչպես է Փաշինյանի շարասյունը մուտք գործում Կառավարություն

Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը քիչ-քիչ ուղղվում է դեպի ավանդական ոլորտներ․ Ամալյա Եղոյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

ՀՀ-ում քաղաքական դաշտի 2 իռացիոնալ բևեռները դաշինք են կազմում և հարձակվում ռացիոնալի վրա. Տարոն Սիմոնյան

Սոցիալական ոլորտում առաջին անգամ կիրառելու ենք արհեստական բանականությունը՝ սոցիալական կարիքները գնահատելու համար․ Անահիտ Պարզյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Մեր շուկան պետք է լինի աշխարհը, ոչ թե Հայաստանը․ Բեկոր Փափազյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Մենք ավելի երևացող կետ կարող ենք դառնալ աշխարհի IT քարտեզի վրա․ Հարություն Բաղդասարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Աշխարհում տեխնոլոգիական ոլորտում երկու խնդիր կա՝ չիպերի և կրթության բացակայությունը. երկուսն էլ ոլորտում բավարար մարդկանց բացակայության պատճառով է. Արամ Փախչանյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Լոկալ ընկերությունները պետք է բաց լինեն և օգնեն այն ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան, այսկերպ կզարգանա տեղական ՏՏ շուկան․ Նարեկ Սաֆարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Հայաստանում արագ զարգացող IT ինդուստրիան ունի որակյալ մասնագետների և կապիտալի պակաս․Վահան Քերոբյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Պարեկների խումբը Չարենցի փողոցից՝ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկել երիտասարդների

Ադրբեջանի հետ սպասվող պայմանագիրը կատաստրոֆիկ է լինելու, շատ նման Ալեքսանդրապոլի պայմանագրին․ Սուրեն Սարգսյան

Անհրաժեշտ է հարաբերվել IT կենտրոնների հետ և իրենց փորձը բերել Հայաստան. Հրաչյա Սարգսյան

2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ․ Փաշինյան

Հուլիսից ՀՀ քաղաքացիները կկարողանան իրավահավաստի նամակներ ստանալ իրենց էլեկտրոնային վիրտուալ արկղում. «ՀայՓոստ»-ի տնօրեն

ՀՀ-ում աշխատող միջազգային ՏՏ կազմակերպությունները մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձերով հավաքագրում են տեղի կադրերին ու հայաստանյան ընկերությունները հայտնվում են բարդ իրավիճակում. Արամ Մխիթարյան

ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը՝ մեկ հարկի տակ. կայացավ Yerevan Tech Forum 2022-ը

Պետք է ՀՀ եկած գիտելիքը փոխանցել տեղական կազմակերպություններին․ Ա․ Շամցյանը՝ Yerevan Tech Forum-ում

ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Պետք է հստակեցնել խաղի կանոնները՝ ստարտափերում ներդրումներ ներգրավվելու նպատակով․ Արմեն Ավագյան

Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին

Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին

Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը

Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ

Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին

Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան

Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը

Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն

Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան

Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին
-
11:51 • 28.05.22 Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի հերոսների հիշատակին
-
15:23 • 27.05.22 Միջադեպ` պարեկների և ոստիկանների միջև
-
15:22 • 27.05.22 Սպիտակում քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը Փաշինյանի հրաժարականի պահանջով
-
22:28 • 26.05.22 Ժողովուրդն ահ ունի, որ հանկարծ Ֆրանսիայի հրապարակի ուժերը չգան իշխանության․ Մանե Թանդիլյան
-
21:02 • 26.05.22 Որ Նիկոլը վարչապետ է, Պուտինը, Բայդենն ու Միշելը մեղք չունեն, շահ ունեն, մեղք ունի հայ ժողովուրդը. Արմեն Աշոտյան
-
19:56 • 26.05.22 Ինչպես է Փաշինյանի շարասյունը մուտք գործում Կառավարություն
-
13:57 • 26.05.22 Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը
-
21:06 • 25.05.22 Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը քիչ-քիչ ուղղվում է դեպի ավանդական ոլորտներ․ Ամալյա Եղոյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
21:01 • 25.05.22 ՀՀ-ում քաղաքական դաշտի 2 իռացիոնալ բևեռները դաշինք են կազմում և հարձակվում ռացիոնալի վրա. Տարոն Սիմոնյան
-
20:41 • 25.05.22 Սոցիալական ոլորտում առաջին անգամ կիրառելու ենք արհեստական բանականությունը՝ սոցիալական կարիքները գնահատելու համար․ Անահիտ Պարզյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
20:01 • 25.05.22 Մեր շուկան պետք է լինի աշխարհը, ոչ թե Հայաստանը․ Բեկոր Փափազյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
18:36 • 25.05.22 Մենք ավելի երևացող կետ կարող ենք դառնալ աշխարհի IT քարտեզի վրա․ Հարություն Բաղդասարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
18:07 • 25.05.22 Աշխարհում տեխնոլոգիական ոլորտում երկու խնդիր կա՝ չիպերի և կրթության բացակայությունը. երկուսն էլ ոլորտում բավարար մարդկանց բացակայության պատճառով է. Արամ Փախչանյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
17:03 • 25.05.22 Լոկալ ընկերությունները պետք է բաց լինեն և օգնեն այն ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան, այսկերպ կզարգանա տեղական ՏՏ շուկան․ Նարեկ Սաֆարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
16:25 • 25.05.22 Հայաստանում արագ զարգացող IT ինդուստրիան ունի որակյալ մասնագետների և կապիտալի պակաս․Վահան Քերոբյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
13:30 • 25.05.22 Պարեկների խումբը Չարենցի փողոցից՝ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկել երիտասարդների
-
21:13 • 24.05.22 Ադրբեջանի հետ սպասվող պայմանագիրը կատաստրոֆիկ է լինելու, շատ նման Ալեքսանդրապոլի պայմանագրին․ Սուրեն Սարգսյան
-
19:16 • 24.05.22 Անհրաժեշտ է հարաբերվել IT կենտրոնների հետ և իրենց փորձը բերել Հայաստան. Հրաչյա Սարգսյան
-
18:09 • 24.05.22 2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ․ Փաշինյան
-
17:36 • 24.05.22 Հուլիսից ՀՀ քաղաքացիները կկարողանան իրավահավաստի նամակներ ստանալ իրենց էլեկտրոնային վիրտուալ արկղում. «ՀայՓոստ»-ի տնօրեն
-
16:59 • 24.05.22 ՀՀ-ում աշխատող միջազգային ՏՏ կազմակերպությունները մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձերով հավաքագրում են տեղի կադրերին ու հայաստանյան ընկերությունները հայտնվում են բարդ իրավիճակում. Արամ Մխիթարյան
-
15:33 • 24.05.22 ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը՝ մեկ հարկի տակ. կայացավ Yerevan Tech Forum 2022-ը
-
15:20 • 24.05.22 Պետք է ՀՀ եկած գիտելիքը փոխանցել տեղական կազմակերպություններին․ Ա․ Շամցյանը՝ Yerevan Tech Forum-ում
-
21:54 • 23.05.22 ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
16:30 • 23.05.22 Պետք է հստակեցնել խաղի կանոնները՝ ստարտափերում ներդրումներ ներգրավվելու նպատակով․ Արմեն Ավագյան
-
18:11 • 20.05.22 Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին
-
14:03 • 20.05.22 Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին
-
11:18 • 20.05.22 Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը
-
21:06 • 19.05.22 Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան
-
21:07 • 18.05.22 ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
-
13:59 • 18.05.22 Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն
-
11:15 • 18.05.22 Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ
-
15:16 • 17.05.22 Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին
-
21:11 • 16.05.22 Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան
-
21:11 • 16.05.22 Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան
-
18:49 • 16.05.22 Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը
-
13:27 • 16.05.22 Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն
-
21:08 • 13.05.22 Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան
-
20:37 • 13.05.22 Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
-
19:50 • 13.05.22 Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 23:37 • 27/05 Չենք տրվի ընդդիմության քաղաքական շանտաժին, չենք մասնակցի արտահերթ նիստին, կեցցե հայկական ժողովրդավարությունը․ ՔՊ խմբակցություն Այժմ, առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով:
-
Իրադարձային 15:12 • 28/05 Առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել դեռևս 1969–ին, իսկ հիմա 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն, ըստ «Space X»–ի, 1 մլն դոլար է․ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյան Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M
-
Իրադարձային 09:56 • 28/05 Պենտագոնը բացատրել է ռուսական զորքի հաջողությունները Դոնբասում «Դոնբասն այլ տարածք է: Այն ավելի հարթ է, ավելի բաց, կան շատ դաշտեր, քաղաքները և գյուղերը փոքր են: Եվ քանի որ այն գտնվում է Արևելյան Ուկրաինայում, այն ավելի մոտ է Ռուսաստանի սահմաններին և նրանց մատակարարման և ռեսուրսների շղթային», - շեշտել է Քիրբին:
-
Քաղաքականություն 15:42 • 28/05 ՀՀ տարածքում միջանցքի գոյությունը բացառվում է․ մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել:
-
Քաղաքականություն 22:32 • 27/05 Իշխանության քաղաքանության այլընտրանքը նոր պատերազմը, նոր զոհերն ու ռազմագերիներն են․ Էդմոն Մարուքյան 24news.am (տեսանյութ) Ըստ դեսպանի՝ հայկական տեսակետները նույնությամբ քննադատում են Ադրբեջանն ու մեր ընդդիմությունը, բայց եթե դրանք այդքան վատն են, ապա ինչո՞ւ Բաքուն չի ընդունում մեր կետերը։
-
Իրադարձային 10:17 • 28/05 Մեր ժողովրդի արժանավոր զավակները կատարել են իրենց ընտրությունը, ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարում․ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ։
-
Քաղաքականություն 13:25 • 28/05 Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղին չարհամարհելու դեպքում պատերազմ չէր լինի․ Վարդան Օսկանյանը հայտնել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լսումներին չգնալու պատճառների մասին Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․
-
Քաղաքականություն 20:52 • 28/05 «Հանուն Արցախի զարթնի՛ր, Լաո՛»․ Ստեփանակերտում կազմակերպվել է երթ, որն ուղեկցվել է «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների մոտ հուսահատություն է նկատվում:
-
Իրադարձային 11:18 • 28/05 ՌԴ ՊՆ-ն ուկրաինական զորքերի հետ մարտական գործողությունների կադրեր է հրապարակել ՌԴ ԶՈւ զինծառայողները հետ են մղել Ուկրաինայի Զինված ուժերի հակագրոհը, որը փորձել է վերականգնել հենակետի վերահսկողությունը։ Այդ մասին շաբաթ լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:
-
Քաղաքականություն 09:27 • 28/05 Դոնբասում ուկրաինական դրոշին այլընտրանք չկա. Զելենսկի «Եվ եթե նույնիսկ Ռուսաստանը ամենուր ավերածություններ ու տառապանքներ բերի, մենք միևնույն է կվերակառուցենք յուրաքանչյուր քաղաք և յուրաքանչյուր համայնք:Եվ մեր ուկրաինական դրոշներին իրական այլընտրանք չկա և չի լինելու»,- ասել է նա Ուկրաինայի ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձում։
-
Տնտեսություն 11:03 • 27/05 Forbes-ը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների ցանկը. կնոջ ազգանունը վերցրած հայի ժառանգը14-րդն է Forbes ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը, որում ներառվել է նաև հայազգի Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ:
-
Քաղաքականություն 14:27 • 27/05 Զելենսկին կդառնա Ուկրաինայի վերջին նախագահը. Կրեմլն արձագանքել է Ժիրինովսկու «մարգարեությանը» Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու «մարգարեությունը» Ուկրաինայի փլուզման վերաբերյալ, գրում է lenta.ru-ն։
-
Իրադարձային 16:07 • 27/05 Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևի հայտարարությունն Արցախից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը պետք է ավելացնի իր հզորությունը, քանի որ ուժի գործոնը չափազանց կարևոր է: Նա այս մասին ասել է մայիսի 27-ին Արցախի օկուպացված Կովսականի (Զանգելան) շրջան կատարած այցի ժամանակ իր ելույթում, գրում է Minval.az-ը:
-
Քաղաքականություն 23:37 • 27/05 Չենք տրվի ընդդիմության քաղաքական շանտաժին, չենք մասնակցի արտահերթ նիստին, կեցցե հայկական ժողովրդավարությունը․ ՔՊ խմբակցություն Այժմ, առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով:
-
Սպորտ 18:00 • 27/05 Մրցավարը տեխնիկական պարտություն տվեց բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին. երկրպագուները շշեր նետեցին ռինգ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ «Արմենպրես»ի հաղորդմամբ` Երևանում ընթացո
-
Իրադարձային 13:19 • 27/05 Պարեկների ու ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել (տեսանյութ) Այսօր Երևանի ՄաշտոցՄոսկովյան փողոցների խաչմերուկում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և պարեկային ծառայության աշխատակիցների միջև։ Միջադեպը արձանագրել և նկարահանել են քաղաքացիները։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանն
-
Մամուլի տեսություն 08:33 • 27/05 «Այսինքն` մեր մո՞տ էր, ՀՀ-ի կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք․ փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է»․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյան․ «Իրավունք» «Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլից» ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանն ունի ընդամենը միջնակարգ կրթություն: Նա էլ վստահեցրել էր, որ քաղաքականության մեջ այդքան էլ կարեւոր չէ մասնագիտական կրթություն ունենալը:
-
Քաղաքականություն 12:41 • 27/05 Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին. Լավրով Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի XXXVIII նիստին։ Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի «չեղարկման» հետ կապված ներկայիս իրավիճակը դեռ երկար կպահպանվի։
-
Քաղաքականություն 14:00 • 27/05 Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
-
Իրադարձային 16:31 • 27/05 Ինչպե՞ս կարելի է վարվել կոկորդիլոսի հետ, որն ուտում է ձախ ոտքդ. Ջոնսոնը՝ Պուտինի հետ բանակցությունների հեռանկարի մասին «Ինչպե՞ս կարելի է վարվել կոկորդիլոսի հետ, որն ուտում է ձախ ոտքդ: Ի՞նչ բանակցություններ: Ահա, թե ինչ է անում Պուտինը: Նա կփորձի սառեցնել հակամարտությունը: Նա կփորձի հրադադարի կոչ անել», - ասել է Ջոնսոնը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ամբողջ աշխարհին պետք է, որ պատերազմն ավարտվի:
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Քաղաքականություն 11:16 • 25/05 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ․ «Միասնական հայրենիք» խմբակցություն Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ։ Հայտարարությունը ՝ստորև Սթ մայիսի&nbs
-
Իրադարձային 20:54 • 23/05 Բնակարաններ Երևանում և Իսպանիայում, թանկարժեք ժամացույցների հավաքածուներ, HARLEY մակնիշի մոտոցիկլ․ ինչ են հայտարարագրել Վահե Հակոբյանն ու կինը ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Ըստ հայտարարագրի՝
-
Իրադարձային 19:41 • 23/05 Հրապարակվել է, թե ովքեր են Ադրբեջանի հետ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեո
-
Իրադարձային 11:32 • 25/05 Դպրոց հազվադեպ էր գնում, համադասարանցիները ծաղրում էին աղքատ լինելու համար. նոր մանրամասներ 21 մարդու սպանած տեխասցի հրաձիգի մասին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը մանրամասներ է ներկայացրել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում հրաձգություն իրականացրած և 19 երեխայի և երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա Սալվադոր Ռամոսի մասին:
-
Իրադարձային 16:40 • 23/05 Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է պատմել Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
-
Տնտեսություն 11:03 • 27/05 Forbes-ը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների ցանկը. կնոջ ազգանունը վերցրած հայի ժառանգը14-րդն է Forbes ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը, որում ներառվել է նաև հայազգի Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ:
-
Իրադարձային 09:59 • 25/05 Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և 2 մեծահասակ (լուսանկարներ) Առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։
-
Քաղաքականություն 14:26 • 24/05 Մոտ 1մլն 400հզր ռուբլի, հյուրանոց Ջերմուկում, 128 մլն դրամ, 100 000–ից ավելի եվրո ու դոլար․ Տարոն Մարգարյանի և տիկնոջ հայտարարագիրը Հայտարարատուների կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք նշվել է Ավանի առանձնատունը, որի սեփականատերը Տարոն Մարգարյանի որդին է՝ Նահապետ Տարոնի Մարգարյանը։
-
Իրադարձային 17:35 • 24/05 Հուլիսից ՀՀ քաղաքացիները կկարողանան իրավահավաստի նամակներ ստանալ իրենց էլեկտրոնային վիրտուալ արկղում. «ՀայՓոստ»-ի տնօրեն (տեսանյութ) Yerevan Tech forum 2022-ի շրջանակներում լոգիստիկայի, վճարային ծառայությունների ոլորտում ՏՏ նորարարությունների ներդրման և դրանց կարևորության մասին Tertamը զրուցել է «ՀայՓոստ» ՓԲԸի գործադիր տնօ
Սպորտ
-
17:19 • 28.05.22 Արսեն Ջուլֆալակյանը Ստեփանակերտում հանդիպել է արցախցի ըմբիշների հետ
-
08:33 • 28.05.22 Բարսելոնան ամռանը 10-ից ավելի խաղացողի կառաջարկի հեռանալ թիմից
Մամուլի տեսություն
-
07:34 • 28.05.22 Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
17:07 • 27.05.22 ԱՀԿ-ն կապիկի ծաղիկ վարակի վերաբերյալ հայտարարություն է արել
-
22:18 • 26.05.22 ԱՄՆ-ում փորձարկել են աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը
Ժամանց
-
12:09 • 28.05.22 Քիմ Քարդաշյանը Իտալիայից արխիվային կադրեր է հրապարակել
-
20:16 • 26.05.22 Գայթակղիչ Շակիրան՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
-
19:19 • 26.05.22 Ներկայացվել է առաջին տրանսգենդեր «Բարբի» տիկնիկը (լուսանկարներ)