Հանրության մոտ բավականին դժգոհություններ կան, և իշխանությունը պարտավոր է հետևություններ անել. Վահրամ Բաղդասարյան

19:20 • 03.08.16



ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթին, որտեղ նշել է, թե  նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է:

Նա նաև նշեց, որ ընդհանրապես հանրության մոտ բավականին դժգոհություններ կան և մտահոգող խնդիրներ, իշխանությունը պարզապես պարտավոր է հետևություններ անել:

-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է նշանակում ազգային համաձայնության իշխանություն, և դա արդյո՞ք ենթադրում է կառավարության հրաժարական:

-Նախագահի այդ ելույթի հիմքում ընկած էին սահմանադրական բարեփոխումները, և դա նոր եզրույթ չէ, որ օգտագործվում է, իսկ Նախագահն իր ելույթի ժամանակ ավելի կոնկրետացրեց: Այդ կոնցեպտը կմշակվի և լայն քննարկումների արդյունքում կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և իշխանություն, իսկ մնացած հարցերը մշակման ենթակա խնդիրներ են, որոնց կանդրադառնանք ապագայում, դա, բնականաբար, չի նշանակում հրաժարական: Ավելի մանրակրկիտ մենք կոնցեպտը մշակելուց հետո կհաղորդենք հանրությանը և լրատվամիջոցներին:

-Այսինքն՝ նույն մարդկանցով այլ որակ և համակա՞րգ է լինելու:

-Քննարկումները ընթացքի մեջ են, և հիմա որոշում չկա, բայց դա չի  նշանակում, որ պետք է բոլոր գործողներից ազատվել և նշանակել նորերին, և չի նշանակում, որ բոլոր գործողները պետք է մնան և աշխատեն: Ավելի լայն քննարկումների արդյունքում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, այնպիսի կառավարություն, որն ընկալելի կլինի հանրության կողմից:

-Որքանո՞վ է իշխանությունը մեղավոր ՊՊԾ գնդում կատարված իրադարձությունների առումով և ի՞նչ դասեր է իշխանությունը քաղել այս ամենից:

-Բնականաբար, յուրաքանչյուր երևույթից հետո, առավելևս այս երևույթից հետո, իշխանությունը դասեր է քաղում և դեպքի հետ կապված կլինեն  պարզաբանումներ, կկատարվի հետաքննություն, թե ինչու չի կանխվել: Իսկ մնացած գործողությունները, որոնք կատարվել են, դրանք կատարվել են պրոֆեսիոնալ մակարդակով: Իրոք անսպասելի էր, որ նման տիպի հանգուցալուծում կարող էր լինել, իհարկե մենք ցավում եք բոլոր զոհերի համար, լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված  և այդ ամենը քննարկման առարկա են:

-Իշխանությունը պատասխանատվություն վերցնո՞ւմ է, որ իր գործունեության արդյունքում է երկիրն այն վիճակի հասել, որ մարդիկ պայքարի այլ միջոց չեն տեսնում:

-Ամբողջ աշխարհում նման երևույթներ կատարվում են և երևի շատ խոսեցինք, որ Հայաստանն անվտանգ երկրներից մեկն է: Մարդկային խմբեր կլինեն, զինված խմբեր կլինեն, ահաբեկիչներ կլինեն, ես չեմ ցանկանում որակումներ տալ, որովհետև այդ որակումները պետք է տան իրավապահները, եթե նման երևույթներ են իրագործվում, դա չի նշանակում, որ մենք պետք է տուրք տանք և այդ մարդկանց ցանկություններն իրականացնենք, ովքեր առանց ռեսուրսների, առանց կոնկրետ հիմնավորված պահանջների իշխանություն են ցանկանում: Իհարկե, կան նման երևույթներ, կան մտածելու խնդիրներ և դրանք բավական լուրջ են, և նրանք չէ, որ այդ հարցը պետք է բարձրացնեն, ընդհանրապես հանրության մոտ կան բավականին դժգոհություններ և մտահոգող խնդիրներ, իշխանությունը պարզապես պարտավոր է հետևություններ անել:

-Կոնկրետ ի՞նչ հետևություններ եք արել, որը կմեղմի մարդկանց դժգոհության ալիքը:

-Այն բոլոր հետևությունները, որոնք կային ՀՀ նախագահի ելույթում:

-Այդ ելույթում կոչ արվեց լրագրողներին մոռանալ կատարվածը, ինչը շատերի դժգոհությունն առաջացրեց, ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես ցավում եմ այդ միջադեպի համար, իհարկե այդ իրավիճակում անկանխատեսելի բաներ կարող են լինել և եղան լրագրողների հետ: Դա չի նշանակում, որ լրագրողները  ընդհանրապես այդ գործը կասեցնեն։ Մանրակրկիտ հետաքննություն պետք է լինի, պետք է մեղավորները պատժվեն, իսկ լրագրողներից մենք ներողություն ենք խնդրում և կոչ ենք անում մոռանալ այդ խնդիրը, բայց նշվեց ելույթում նաև, որ դա չի վերաբերում ոստիկաններին: Հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի և մեղավորները  պատժվեն:

-Հանրապետականներն ինչո՞ւ էին լռում  ստեղծված իրավիճակում:

-Այս խնդիրն ամբողջությամբ իրավական դաշտում է և ինձ թվում է, որ քաղաքական միջամտությունները, քաղաքական մեկնաբանությունները բացի վնասից օգուտ չէին տալիս և դրա ականատեսը եղանք, թե որքան իրենց դեմքը պարզեցին բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում էին պղտոր ջրում ձուկ որսալ և ավելի խարխլել,  խոչընդոտներ ստեղծել, խառնել, որպեսզի կարողանան իրենց քաղաքական նպատակներին հասնել և ինձ թվում է, որ սա միայն իրավական դաշտում է գտնվում: Հանրապետականները դրանք քննարկում էին և հայտարարությունները լինում էին թիմային: Որևէ արգելք, խնդիր չի եղել, և մեկնաբանությունները կարող էին խանգարել իրավապահների  աշխատանքներին:

-Բայց նրանց պահանջները քաղաքական էին, և դժգոհությունը քաղաքական իշխանությունից է:

-Ես դա կմեկնաբանեմ, որ խնդիրը իրավական էր, քաղաքական պահանջներն այդ ձևով, այդ ոճով չեն բարձրացնում, դրա համար հատուկ ամբիոններ կան, ավելի ժողովրդավարական մեթոդներ կան, իսկ նման ձևով` ապստամբությամբ, ահաբեկչությամբ, անկարգություններով, բացառված  է, որ Հայաստանում մարդիկ հասնեն իրենց նպատակին:

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:36 • 15/11

«Բրեքզիթ»-ի համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին. Տուսկ

12:32 • 15/11

Ավստրալիայում վագրային շնաձուկը հարձակվել է կայակով նավարկող տղամարդու վրա

12:26 • 15/11

Հակառակն ենք անում՝ Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն ևս կլինի. վարչապետի պաշտոնակատար

12:23 • 15/11

Արտակ Զեյնալյանը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող աշխատանքների ընթացքը

12:22 • 15/11

Դատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել

12:20 • 15/11

Էդմոն Մարուքյանն առաջարկում է  փոփոխել Քրեական օրենսգիրքը և նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ օրենքին հետադարձ ուժ տալ

12:14 • 15/11

Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

12:12 • 15/11

«Ուրվական» քաղաք. անտառային հրդեհների հետևանքով ամբողջովին մոխրացած Փերըդայսը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում (տեսանյութ)

12:07 • 15/11

Գործադիրը հավանություն տվեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը

12:06 • 15/11

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցն «Արսենալում»

12:04 • 15/11

Սինգապուրում Պուտինին «ստիպել» են մետաղորսիչ սարքի միջով անցնել

11:57 • 15/11

Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

11:49 • 15/11

Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան

11:49 • 15/11

270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ ՔԿՀ-ները կապիտալ վերանորոգելու համար. վարչապետի ԺՊ-ն կոչ արեց ուշադիր լինել աշխատանքի որակի հարցում

11:47 • 15/11

Առաջարկվում է լրատվական կայքերում արգելել տոտալիզատորների և շահումով խաղերի գովազդը. «Ելք» խմբակցության պատգամավոր

11:44 • 15/11

Ամերիկացին, ամբողջ կյանքում վիճակախաղում նույն թվերն ընտրելով, 343 մլն ջեքփոթ է շահել (լուսանկարներ, տեսանյութ)

11:39 • 15/11

Ճապոնական ծովում իրար են բախվել ճապոնական ու հարավկորեական ձկնորսական նավերը

11:35 • 15/11

Պետք է այս ընտրություններում արմատախիլ անել երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար. Ն. Փաշինյան

11:34 • 15/11

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

11:32 • 15/11

Վլադիվոստոկում արկղերով անվճար բանան են բաժանում մարդկանց (լուսանկար)

11:24 • 15/11

Հուսով եմ, որ գալիք խորհրդարանում դուք կշարունակեք հետամուտ լինել խնդրի կարգավորմանը. Ս. Ֆարմանյանը՝ բուքմեյքերական ընկերություններն արգելող նախագծի մասին

11:22 • 15/11

Ազգերի լիգա. Ջիբրալթար-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

11:20 • 15/11

«ԵՄ-ին պետք է տնտեսական ու ժողովրդավարական առումով կայուն Թուրքիա». Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող

11:16 • 15/11

Քուվեյթում արգելվել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը

11:13 • 15/11

Բռնցքամարտի կանանց ԱԱ-ում Հայաստանի երկու ներկայացուցիչները ժամանել են Հնդկաստան

11:12 • 15/11

ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր պատերազմների համար գրեթե 6 տրլն դոլար է ծախսել. ուսումնասիրություն

11:07 • 15/11

Գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին

11:01 • 15/11

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում կա 37 հարց, այդ թվում՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին հարցը

11:00 • 15/11

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի բուքմեյքերական ընկերություններն արգելող նախագծի քվեարկությանը. Ն. Զոհրաբյան

10:57 • 15/11

Ինդոնեզիայի նախագահը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները

10:53 • 15/11

ԱԺ-ը նիստը սկսեց ուշացմամբ. ԱԺ նախագահը ստիպված քվեարկությունը հետաձգեց՝ պատգամավորների ոչ բավարար թվի պատճառով

10:49 • 15/11

Ցուկերբերգը Facebook-ի բոլոր պաշտոնյաներին կարգադրել է Android-ով գործող հեռախոսներ օգտագործել

10:49 • 15/11

«168 ժամ». Ի՞նչ են ակնկալում ՌԴ-ում և Եվրոպայում Հայաստանի ընտրական գործընթացներից

10:44 • 15/11

Արմեն Սարգսյանը Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահի հետ խոսել է հայ-իտալական գիտական համագործակցության խորացման մասին

10:42 • 15/11

Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի

10:34 • 15/11

Արցախում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է. shamshyan.com

10:34 • 15/11

«Ժամանակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են

10:31 • 15/11

Բաբերդում և Դերսիմում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցները (լուսանկարներ)

10:28 • 15/11

Հարավկովկասյան երկաթուղում ընդգծում են նախագծային ցուցանիշների կատարման կարևորությունը 2018 թվականի ավարտական փուլում

10:28 • 15/11

Գրենլանդիայում սառցաշերտի տակ հայտնաբերվել է երկնաքարի հարվածից առաջացած խառնարան

10:28 • 15/11

«Հրապարակ». Արարատի մարզպետին զգուշացրել են չօգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները

10:27 • 15/11

«Բավարիայի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել լրագրողից, որին հարվածել էր

10:26 • 15/11

ՊԵԿ-ը կանխել է ափիոն և մարիխուանա տեսակի թմրանյութերի ներկրման փորձեր

10:20 • 15/11

Japan Airlines-ն անցյալ տարվա օգոստոսից թռիչքներից հեռացրել է 19 հարբած օդաչուի

10:10 • 15/11

«Հրապարակ». Մալաթիայում թեժ պայքար է սպասվում. «ՔՊ»-ում նախընտրական գործընթացները ղեկավարում է Արարատ Միրզոյանը

10:08 • 15/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 58-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

10:03 • 15/11

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները. օրակարգում է նաև «Գովազդի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)

09:59 • 15/11

Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

09:51 • 15/11

Բ. Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

09:46 • 15/11

«Ժողովուրդ». ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ

09:40 • 15/11

Լինելու ենք երկխոսության պատրաստ ընդդիմություն, բայց Արցախի հարցում՝ անզիջում. Վ. Սարգսյան

09:36 • 15/11

«Հրապարակ». Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատման պահանջով ցույց

09:22 • 15/11

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

09:19 • 15/11

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը պետք է ճշտի կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել

09:09 • 15/11

Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել (լուսանկարներ)

09:08 • 15/11

«Ժամանակ». Գառնիկ Իսագուլյանը ընտրություններին մասնակցե­լու համար ֆինան­սական միջոցներ չի կարողացել գտնել, անգամ Ռ. Քոչարյանը չի աջակցել

08:47 • 15/11

«Ժամանակ». Երևանի վրայով՝ ընդդեմ Մոսկվայի. Մինսկի ու Բաքվի խաղը բացահայտվում է

08:45 • 15/11

Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ պատրաստվում էր միանձնուհի դառնալ

08:20 • 15/11

«Ժողովուրդ». Սադրա՞նք, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ

06:55 • 15/11

Միգրանտները բարձրացել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանային պարսպի վրա

06:29 • 15/11

Թագուհի Մարիա Անտուանետտայի կախազարդն աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով

06:05 • 15/11

ՌԴ պետդուման առաջարկում է դպրոցներում արգելել գազավորված ըմպելիքների և քաղցրավենիքի վաճառքը

05:34 • 15/11

Բոլիվիայում հնագետները հայտնաբերել են 15-րդ դարի բնիկների մնացորդներ

05:01 • 15/11

ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին

04:33 • 15/11

«Լիվերպուլ»-ը պատրաստ է «Բարսելոնայի» հարձակվողի համար 100 միլիոն եվրո վճարել

04:06 • 15/11

Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն

03:37 • 15/11

13 երկիր ցանկանում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել. CNBC

03:03 • 15/11

Իսպանիայում ձերբակալել են «Դոն Ժուանին», որի խաբեության զոհը հարյուրավոր կանայք են դարձել

02:30 • 15/11

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կասկածելի առարկա չի հայտնաբերվել (թարմացված)

02:07 • 15/11

Ինժեներները հրացան են ստեղծել, որը կրակոցից հետո ոստիկանություն է կանչում

01:35 • 15/11

Հնդկաստանում 7-ամյա տղան քնում, ուտում և լողանում է օձերի հետ (տեսանյութ)

01:04 • 15/11

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը չի ընդունում ՏՄՊՊՀ-ի որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն

00:41 • 15/11

Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի. Եվրամիության կոչը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին

00:16 • 15/11

Volkswagen-ը հավակնում է դառնալ էլեկտրական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը Եվրոպայում

23:59 • 14/11

Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

23:51 • 14/11

Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել. Коммерсантъ

23:38 • 14/11

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости

23:28 • 14/11

Հոլանդիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականի համար չենք եկել այստեղ

23:16 • 14/11

Հարկ է Թրամփին հիշեցնել պարկեշտության կանոնների մասին. Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչած քննադատությանը

23:06 • 14/11

Մենք մինչև վերջ բողոքելու ենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին Կառավարության դիմաց

22:52 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին. ՍԴՀԿ

22:45 • 14/11

Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը

22:30 • 14/11

Մարադոնա. Մոուրինյուն, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է

22:23 • 14/11

Ապաստան ստանալու համար Հայաստանին դիմում են հիմնականում Մերձավոր Արևելքից․ Միգրացիոն ծառայության պետը՝ իրենց գործունեության ուղղությունների մասին (տեսանյութ)

22:08 • 14/11

Նախընտրական ցուցակներից մինչև խորհրդարանի ձևավորում. ովքեր և ինչպես են հավակնում կազմել յոթերորդ գումարման Ազգային ժողովը

22:05 • 14/11

Ինչպես կորոշի կուսակցությունը, այդ ոլորտում էլ կաշխատեմ. Beeline-ի և IdeA-ի հանրային կապերի նախկին պատախանատուն «Իմ քայլի» ցուցակում է

21:53 • 14/11

Քարոզարշավում նկատելի կլինի շտապողականություն, ինչի արդյունքում կշահեն 1-2 ուղերձ ունեցող ուժերը․ քաղտեխնոլոգ

21:50 • 14/11

Sky Sports. Մխիթարյանը Եվրոպայի թոփ-100 աստղերի ցանկում 72-րդն է

21:44 • 14/11

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան որոշում են կայացրել փոքրիկ դստեր խնամակալության հարցում

21:25 • 14/11

95-ամյա հնդիկ տղամարդն արթնացել է իր իսկ հուղարկավորության ժամանակ

21:07 • 14/11

Ուրցաձորի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակվի

20:56 • 14/11

ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը

20:45 • 14/11

Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում

20:40 • 14/11

Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

20:34 • 14/11

Դասական մոդելների վերածնունդ. Nokia-ն ստեղներով նոր հեռախոսներ է թողարկել

20:31 • 14/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Արմեն Մելիքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

20:29 • 14/11

Կոնգրեսը հանրությանը կներկայացնի իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ. ՀԱԿ հայտարարությունը

20:02 • 14/11

Առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա››–ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել. «Գազպրոմը» հերքում է ՊԵԿ հայտարարությունը

19:59 • 14/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Զվերևին

19:56 • 14/11

Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ)