ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել, Նախագահն ընդունել է նրա դիմումը

13:40 • 04.08.16

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:


«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:  Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում»,– ասվում է Քրիստինե Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: 


Նշենք, որ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, թե վստահ է, որ առողջական խնդիրները լուծելուց հետո Գևորգ Կոստանյանի կարողությունները կրկին կօգտագործվեն պետական խնդիրները լուծելու նպատակով։