Օլիմպիական խաղերում լրագրողների տեղափոխող ավտոբուսն ընկել է հրաձգության մեջ
Դեպի մամուլի կենտրոն ուղևորվող լրագրողներով ավտոբուսն ընկել է հրաձգության տակ: Այդ մասին հաղորդել է ուղևորներից մեկը:
Միջադեպի մասին հայտնի է դարձել, երբ ավտոբուսը ժամանել է կանգառ: Ըստ ամերիկացի թղթակցի՝ միջադեպը տեղի է ունեցել ավտոբուսի մայրուղիով ընթանալու ժամանակ:
«Երկու կրակոց է եղել, որից հետո մենք անհապաղ պառկեցինք հատակին: Ավտոբուսը չկանգնեց, շարունակեց ընթանալ»,- ասել է նա:
Կրակոցների հետևանքով կոտրվել է ավտոբուսի երկու ապակին:










