Հյուսիսային ավտոկայանի մոտ կողաշրջվել է զինվորական ավտոմեքենա. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

11:25 • 15.08.16

Օգոստոսի 15-ին` ժամը 10.15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:


Ըստ Shamshyan.com–ի՝ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են զինվորական հոսպիտալ։


Ըստ տայքի տեղեկության՝ ավտոմեքենան զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։ Հոսպիտալից հայտնել են, որ տուժածների առողջությանը վտանգ չի սպառնում. նրանք բոլորը հետազոտվում են։