Ոստիկանությունը կալանավորել է Թուրքիայում պայթյունի կազմակերպման կասկածյալին

06:00 • 18.08.16

Թուրքական ոստիկանությունը  ձերբակալել է թուրքական Վան քաղաքում հարձակման կազմակերպման կասկածյալին: Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդումէ  Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ որոնողական օպերացիային մասնակցել են ուղղաթիռներ ու զրահատեխնիկա: Կասկածյալը ծանր վիրավոր է: Ներկա դրությամբ նրան փոխադրել են ոստիկանական բաժանմունք:

Թուրքիայի իշխանությունները հարձակումն ահաբեկչություն են անվանել: Ըստ վերջին տվյալների՝ ոստիկանական բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել, 40-ը վիրավոր է: