Օգոստոսի 28-ին կամփոփվեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունները

19:06 • 26.08.16

 

Օգոստոսի 28-ին` ժամը 19:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը: 

Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական:

 

 

Օգոստոսի 28-ին կամփոփվեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունները