Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանը նման քայլի է դիմել վարկերը վճարել չկարողանալու պատճառով
Քննության վարկածով՝ Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղն օրերս գրաված Արամ Պետրոսյանը հանցագործության է դիմել բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, գրում է РИА Новости-ն:
«Գլխավոր վարչության քննիչները որպես առաջնահերթ շարժառիթ են դիտարկում ծանր ֆինանսական դրությունը և տարբեր բանկերի առաջ ունեցած վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորության բացակայությունը»,- ասել է Իվանովան:
Ավելի վաղ դատարանը միջնորդություն է ստացել Արամ Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սնանկացած գործարարը գրավել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը՝ պատանդներ վերցնելով, սակայն որոշ ժամանակ անց բաց էր թողել պատանդներին և հանձնվել ոստիկաններին:
Կարող եք կարդալ նաև՝
Ոստիկանները խուզարկումներ են անցկացրել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի բնակության վայրում










