Apple-ի նոր սերնդի iPhone-ներն անջրանցիկ կլինեն. ԶԼՄ-ներ

00:09 • 27.08.16

Համացանցում շքեղ դասի ապրանքներ վաճառող Goldgenie ընկերությունը նոր տվյալներ է հրապարակել Apple-ի երկար սպասված iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների մասին:

Ինչպես ներկայացնում է phonearena.com-ը` իր նոր արտադրանքները ամերիկյան տեխնոլոգիական հսկան, ամենայն հավանականությամբ, կներկայացնի սեպտեմբերի 7-ին, որից երկու օր հետո հնարավոր կլինի պատվերներ ընդունել:  Նորագույն սմարթֆոնները կթողարկվեն սեպտեմբերի 23-ին:

Ըստ Goldgenie ընկերության տվյալների` iPhone 7-ը ներկայանալու է 4.7 դյույմ էկրանով` 1334×750 պիքսել կետայնությամբ, Apple A10 պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 16-128 ԳԲ ֆլեշ-կուտակիչով: Հիմնական տեսախցիկն ունենալու է 12 Մպ, իսկ դիմացինը` 5 Մպ հզորություն: iPhone 7-ի հաստությունը կազմելու է 7.1 մմ:

iPhone 7 Plus մոդելը ներկայանալու է 5.5 դյույմ անկյունագծով` 1920×1080 պիքսել կետայնությամբ, 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 32-256 ԳԲ ֆլեշ-կուտակիչով: Հիմնական տեսախցիկն ունենալու է 12 Մպ, սակայն այն երկակի տեսախցիկ է: Իսկ անջրանցիկ   iPhone 7 Plus-ի հաստությունը կազմելու է 6.1 մմ:

 

 iPhone 7: новости