Ռուսաստանը չեղարկեց չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա  

18:24 • 28.08.16

 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Meduza գործակալության հաղորդմամբ` համապատասխան հրամանագիրը օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Կառավարությունը խորհուրդ է տվել ավիաընկերություններին անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել Թուրքիա իրականացվելիք թռիչքների ընթացքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը չարտերային չվերթները դեպի Թուրքիա արգելել էր 2015-ի նոյեմբերից ի վեր, երբ թուրքական օդուժը խոցել էր Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսական Սու-24 ինքնաթիռը: