Լոս Անջելեսի օդանավակայանը փակել են` կրակոցների մասին հաղորդումների պատճառով

08:56 • 29.08.16

ԱՄՆ ավիացիոն իշխանությունները փակել են Լոս Անջելեսի օդանավակայանը՝ կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով, հայտնում է Reuters-ը:

 

Այժմ ոստիկանությունը ստուգում է կրակոցների մասին տեղեկությունը, պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:

 

Հաղորդվում է, որ առաջինը դեպքի մասին հրապարակումներ են հայտնվել սոցիալական ցանցերում: Սոցցանցի օգտատերերը հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները: