Աղավնաձորցիներից մթերված խաղողի 140 մլն դրամ պարտքի հարցն առաջիկա 15 օրում կլուծվի. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Վայոց Ձորի մարզպետն ու «Վեդի Ալկո» ընկերության ղեկավարն այսօր Աղավնաձորում քննարկում են անցյալ տարի աղավնաձորցիներից մթերված խաղողի գումարների վճարման հարցը, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիները երեխաներին այսօր դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։
Դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին:
«Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- նշեց վարչապետը։
Նշենք, որ «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանը Tert.am–ի հետ զրույցում ասել է, որ չի կարող հստակ ժամկետ ասել, թե երբ կկարողանա ընկերությունը մարել վերոնշյալ 140 մլն դրամ պարտը թմերված խաղողի դիմաց։










