Մեքսիկան հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար

04:02 • 01.09.16

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն ԱՄՆ-ի հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Մեքսիկան չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար: Այդ մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեր զրույցի ամենասկզբում ես հստակ մատնանշել եմ, որ Մեքսիկան չի վճարելու պատի կառուցման համար»,-գրել է նախագահը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ իրենք Նետոյի հետ քննարկել են պատի կառուցման հարցը, սակայն վերջնական չեն որոշել, թե ով կվճարի դրա համար: