Երևանի Հալաբյան փողոցի մայթում կառուցված շինությունը խոչընդոտում է անցորդների տեղաշարժը (լուսանկարներ)
Երևանի Հալաբյան փողոցում մայթի վրա չգործող շինությունը մայթն անանցանելի է դարձրել անցորդների համար: Շինության պատճառով մայթի նշված հատվածն անցնելու համար հետիոտնը ստիպված է անցնել ճանապարհի երթևեկելի հատված:
Ավելին՝ փողոցի այդ հատվածը գծանշված է կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ այդ տարածքը նախատեսված է մեքենաների կայանման համար:
Հետևաբար, անցորդը Հալաբյան փողոցի մայթի այդ հատվածն անցնելու համար պետք է դուրս գա փողոցի երթևեկելի գոտու առաջին գիծ՝ վտանգի ենթարկելով կյանքը:
















