Apple-ը չի հրապարակի iPhone 7 և iPhone 7 Plus-ի նախնական վաճառքի վերաբերյալ տվյալները
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը որոշել է այլևս չհրապարակել տվյալներ այն մասին, թե որքան iPhone 7 և 7 Plus մոդելների սմարթֆոն է վաճառվել նախնական պատվերների և շնորհանդեսին հաջորդած 1 շաբաթվա ընթացքում:
Ինչպես նշում է The Verge-ը, ընկերության նման որոշումը կարելի է բացատրել նրանով, որ Apple-ն այնքան էլ վստահ չէ իր նոր արտադրանքի մեծ պահանջարկի հարցում: Ուստի՝ բնական է, որ ընկերությունը չի ցանկանում ցածր ցուցանիշներով հաշվետվություն հրապարակել:
Ավելի վաղ ոլորտի վերլուծաբանները կանխատեսել են, որ iPhone 7-ի վաճառքի ցուցանիշները ռեկորդային չեն լինի, քանի որ 7-րդ սերնդի iPhone-ի և iPhone 6s-ի միջև չկան այնպիսի տարբերություններ, հանուն որոնց արժե մեծ գումար վատնել ու նոր սմարթֆոն գնել:










