Ալպերում ճոպանուղու կաբինաներում 110 մարդ է արգելափակվել
Արևմտյան Ալպերի Մոնբլան լեռով անցնող ճոպանուղու կաբինաներում մոտ 110 մարդ մնացել է արգելափակված: Այդ մասին տեղեկացրել է տարածաշրջանի Ներքին գործերի նախարարության կայքը:
Մանրամասնվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ճոպանուղու տեխնիկական խնդիրների պատճառով:
Ֆրանսիացի և իտալացի փրկարարները միջոցներ են ձեռնարկում կաբինաներում արգելափակված մարդկանց դուրս հանելու համար: Նշվում է, որ մինչ մութն ընկնելը 4 ուղղաթիռով 65 մարդ տարհանվել է: Փրկարարական աշխատանքները դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով: Մնացած 50 հոգինկշարունակի մնալ ճոպանուղու վրա մինչև հաջորդ առավոտ:










