Հզոր պայթյուն Վանում (տեսանյութ)

12:50 • 12.09.16

Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի արանքում գտնվող փողոցում մեքենա է պայթեցվել:


Ենթադրվում է, որ պայթյունն իրականացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները: 


Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, պայթյունի հետևանքով առաջացած կրակը մարելու համար օգտագործվում են բազմաթիվ ջրցաններ: 


Հաղորդվում է երկրորդ պայթուցիկի առկայության մասին: Նշվում է, որ ոստիկանները խուզարկում են տարածքը՝ այն գտնելու համար: