Թուրքիայում սկսվել է Քուրբան բայրամը. կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներով բազմաթիվ մսավաճառներ հիվանդանոցում են

13:43 • 12.09.16

Թուրքիայում այսօր սկսված Քուրբան բայրամի (մահմեդական աշխարհում նշվող զոհաբերության տոնը) ընթացքում արդեն մի քանի անփորձ մսավաճառներ հայտնվել են հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:



Նշվում է, որ Ստամբուլի և Անկարայի որոշ հիվանդանոցներում նրանք այնքան շատ են, որ որոշ հիվանդներ ոտքի վրա կանգնած են ընդունել առաջին բուժօգնությունը:

 

Նշենք, որ ամեն տարի այդ օրերին Թուրքիայում հազարավոր մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում՝ կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներով:

Թուրքիայում սկսվել է Քուրբան բայրամը. կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներով բազմաթիվ մսավաճառներ հիվանդանոցում են