Թուրքիայում զինվորական հոսպիտալը վերանվանել են սուլթան Աբդուլ Համիդի պատվին

11:21 • 15.09.16

Ստամբուլի Հայդարփաշա շրջանում գտնվող Գյուլհանե զինվորական հոսպիտալը վերանվանվել է սուլթան Աբդուլ Համիդի պատվին, գրում է «Միլլիյեթ» թերթը:


Անվանափոխությունը տեղի է ունեցել մասնավոր այս հիվանդանոցի պետականացումից անմիջապես հետո:



Թուրքիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հիվանդանոցում իրականացվել են մի շարք կարևոր բարեփոխումներ և որ անվանափոխությունը նույնպես կազմում է նոր ծրագրի մի մասը: Ըստ նրանց՝ այդ հիվանդանոցը շատ կարևոր է ոչ միայն Ստամբուլի ասիական հատվածի, այլև ամբողջ Թուրքիայի համար: 



«Միլլիյեթ»-ի փոխանցմամբ, բացի Հայդարփաշայի Գյուլհանե հիվանդանոցից, Ստամբուլում կպետականացվի և կանվանափոխվի ևս 32 հիվանդանոց: 

 

Սուլթան Աբդուլ Համիդը հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։