ՏԻՄ ընտրությունների ընթացքն ու արդյունքները՝ կուսակցությունների գնահատմամբ

19:38 • 19.09.16



 

Tert.am-ի հետ զրույցում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու առաջադրած կուսակցությունները գնահատեցին ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

Հիշեցնենք, որ այս Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցել են համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:  ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվել է 1 թեկնածուի համար, 72-ում` 2 թեկնածուի, 26-ում` 3 թեկնածուի, 11-ում` 4 թեկնածուի, 2-ում` 5 թեկնածուի և մեկ համայնքում` 7 թեկնածուի: 

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունների արդյունքում 30 համայնքներում համայնքապետերի փոփոխություն է եղել, կամ ՀՀԿ թեկնածուները չեն ընտրվել: «Կարծում եմ՝ նորմալ ընտրություններ են եղել. փաստերը ցույց են տալիս, որ երբ մասնակցում են, պայքարում են, ունենում են հաջողություններ: Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում մեր քարոզչությունը, որ պետք է մասնակցել ընտրական գործընթացներին, մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին, որպեսզի հետագայում ունենան հաջողություններ, տեղ է հասել. նորմալ մրցակցային ընտրություններ էին»,- Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե այդ 30 համայնքներում, որտեղ փոխվել են համայնքապետերը, նշանակում է, որ չե՞ն կարողացել ապահովել ձայները, թե՞ ընտրազանգվածն է գնալով քչացել, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ո՛չ, դա նշանակում է, որ մենք այդտեղ  ընտրական ճիշտ գործընթացներ, քարոզչություն, ռազմավարություն չենք իրականացրել,  դրա համար այդ համայնքներում պետք է լինենք ավելի ուշադիր և այդ համայնքներում մեր մոտեցումները, եթե խնդիր կա, պետք է վերանայել»:

Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ խոսակցություններին, ապա Հովհաննես Սահակյանն ասաց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են. «Եթե նման փորձ լիներ, նաև կհաղթեին: Եթե մեր գործող համայնքապետերը պարտվել են, դա նշանակում է, որ մենք կազմակերպել և անց ենք կացրել նորմալ, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»:

Հարցին, թե այն համայնքներում, որտեղ անցել են հանրապետականները, նշանակում է, որ հաջողե՞լ են քարոզչության առումով, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մյուս համայնքներում համայնքի ղեկավարներն ուժեղ են եղել, ռազմավարությունն ուժեղ է եղել: Մենք ունենք հանրապետական կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավար, որն օրինակելի է բոլոր համայնքների համար, կան նաև համայնքի ղեկավարներ, որոնց գործունեության հետ կապված կան դժգոհություններ, ինչի արդյունքում նման ելք ենք ունենում»,- հավելեց նա:

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նշեց, որ հիմնականում գոհ են ՏԻՄ ընտրությունների այս փուլից: «Այն խնդիրը, որ կուսակցության առջև դրված էր, կարծում եմ, լուծել ենք: Տավուշի մարզում մենք վստահում էինք 12 թեկնածուի, որոնցից տասը հաղթել է՝ և կարևոր համայնքներում է հաղթել: Գանձաքարում, օրինակ, մեր թեկնածուն հաղթել է գործող համայնքապետին»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության անդամը նշեց, որ Արմավիրի մարզում առաջադրել և պաշտպանել են 7 թեկնածուի. նրանցից 5-ը հաղթել է: «Արարատի մարզում պաշտպանում էինք հինգ թեկնածուի, որոնցից երեքը հաղթեցին, Արագածոտնի մարզում մոտ 27-28 թեկնածուի էինք պաշտպանում և նրանց 85-90 տոկոսը հաղթել է: Այնպես որ՝ արդյունքներից բավարարված ենք։ Կարծում եմ՝ ընտրությունները հիմնականում անցել են նորմալ»,-ասաց նա:

Հարցին՝ կեղծիքներ չե՞ն եղել, թե՞ պարզապես լավ էին պատրաստվել և աշխատել ընտրություններին դրանք դիմակայելու համար, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Նախ՝ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ առաջին անգամ քաղաքական կուսակցությունների մասնակցությունը շատ մեծ էր, և դեռ հոկտեմբերի երկուսին ավելի լարված կլինի: Սա վկայում է այն մասին, որ քաղաքական ուժերն սկսել են գիտակցել տեղական մարմինների նշանակությունը: Իշխող կուսակցությունը մշտապես բոլորին մեղադրում էր, որ քաղաքական ուժերը միայն համապետական ընտրություններին են ակտիվ մասնակցում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գրեթե չեն մասնակցում: Դաշնակցությունը մշտապես իր հնարավորությունների սահմաններում մասնակցել է, և, վստահ եմ, որ հոկտեմբերի 2-ից հետո մենք առնվազն կկրկնապատկենք այն համայնքների թիվը, որտեղ մեր պաշտպանած թեկնածուներն են անցել»:

 ՀՅԴ խմբակցության անդամի նշեց, որ չի կարծում, թե կեղծիքներն արմատական են եղել, որովհետև եղել է մրցակցություն ու վերահսկողություն:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում անցկացվող ընտրական ավանդույթը շարունակվել է նաև այս ՏԻՄ ընտրություններին, և իշխանական թեկնածուները շարունակել են օգտագործել ինչպես վարչական ռեսուրսներն, այնպես էլ, ինչ-որ առումով, կաշառքի ու սպառնալիքի ռեսուրսները: «Որտեղ ոչ իշխանական թեկնածուին հնարավոր էր լինում դիմակայել, այդտեղ իշխանական թեկնածուն, ըստ էության, պարտվել է»,-ասաց նա և նշեց, որ, մասնավորապես, Արարատում ՀԱԿ ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը վստահ հաղթանակ է տարել:

«Հիմա երկրորդ փուլն է սպասվում ամսի երկուսին, մենք կենտրոնացած ակտիվ աշխատել ենք, քանի որ մի շարք համայնքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ախթալայում և մի քանի այլ համայնքներում թեկնածուներ ունենք և ամեն ինչ անելու ենք, որ նրանք հաջողության հասնեն»,- ասաց նա և նշեց, որ հոկտեմբերի 2-ից հետո նոր ամբողջական գնահատական կտան ընտրությունների վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակի խոսքով՝ իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը զրոյին է մոտենում  և դա չէր կարող չազդել այս ամենի վրա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենց անձինք են հսկողություն իրականացրել, խախտումներ չեն եղել։ Մասնավորապես՝ «Նոր կյանք»-ում ունեցել են հաղթանակ: «Իշխանությունը միշտ էլ փորձում է գնալ խախտումների, այլ հարց է, թե դու պատրաստ ե՞ս իշխանական մեքենային հակադրել այլընտրանք:  «Նոր կյանքում» որևիցե քվե, որ տրվում է քաղաքացու կողմից, մենք չենք կորցրել, ամբողջովին վերահսկել ենք: Ես վստահ եմ, որ իշխանությունը պահը բաց չի թողնելու և անհրաժեշտության դեպքում գնալու է իրավախախտումներ անելու ճանապարհով»,-ասաց նա և նշեց, որ հաղթանակը  վերահսկողության և այնտեղ իրականացրած աշխատանքի հետևանք է:

«Սա ցույց է տալիս, որ նախկինում մեր հայտարարած և որդեգրած սկզբունքները ճիշտ են և գործնականում արդեն իսկ ապացուցված։ Բացի այն, որ ընտրողի ձայնը պահեցինք, նաև հաղթանակ գրանցեցինք: Ես վստահ եմ, որ մեր մարտավարությունը նաև մյուս քաղաքական ուժերի մասով խթան է եղել, որպեսզի իրենք մեծ մասնակցություն ունենան ՏԻՄ ընտրություններին։ Մենք առաջիններից մեկն էինք, որ հայտարարեցինք, որ ՏԻՄ ընտրությունները չի կարելի անտեսել»,- ասաց նա և նշեց, որ փաստացի ընդդիմությունը ՏՒՄ ընտրություններին առաջին անգամ հաղթանակ տարավ. այսօր ունեն երկու ավագանի և մեկ գյուղապետ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, մասնավորապես, Սասունիկ, Ոսկեվազ, Չինչին և մի քանի համայնքներում իրենց թեկնածուներն են հաղթել և շատ տեղերում էլ երկրորդ տեղ են գրավել:

Բիշարյանն արձանագրված արդյունքներից գոհ չէ, քանի որ շատ տեղերում անհավասար մրցակցություն է եղել, որտեղ, ըստ նրա, փողն է աշխատել, իշխանական լծակներն ու ճնշումները:

«Տարբեր տեղամասերում կային բացթողումներ, մասնավորապես, Մեծամորում աղմուկ բարձրացավ, որ կնիքն անմիջապես ցնդում է և անձնագրում հետքը չի մնում. այսինքն՝ քաղաքացին կարող է նորից քվեարկել»,-ասաց Հեղինե Բիշարյանը՝ հավելելով, որ ընտրակաշառքի վերաբերյալ ինֆորմացիա ևս ստացել են:

Նա հայտնեց, որ տեղեկություն ունեին, որ նույնիսկ այն գյուղերում, որտեղ մեկ թեկնածու էր առաջադրվել, միևնույն է մեկ անձը մի քանի անձնագրով էր եկել ընտրության: «Տարբեր տեղերից տարբեր արձագանքներ եղել են, օրինակ՝ Կոտայքի մարզի 34 համայնքում ղեկավարի մի թեկնածու է եղել և ներքին ճնշումներ են եղել, որ այլ անձինք չառաջադրվեն:

Հեղինե Բիշարյանը նկատեց, որ անցած ընտրություններին նման պարտադրանքներ չեն եղել: «Այս անգամ նոր ձեռագիր է աշխատել, որտեղ գերադասել են ճնշումով թույլ չտալ առաջադրվել, որ մրցակցություն չլինի, որ կարողանան նորից վերարտադրվել: Մենք չենք տառապում այն ցավով, որ ամեն տեղ մասնակցենք, բայց որտեղ մասնակցում ենք, ունենում ենք հաջողություններ»,- ընդգծեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովվել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)