Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվում են. լրատվամիջոցներ
Արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ հոլիվուդյան զույգ Բրեդ Փիթն ու Անջելին Ջոլին սկսել են ամուսնալուծության գործընթացը: Inquisitr-ի տվյալներով՝ Փիթի և Ջոլիի հարաբերությունները վերջնականապես ոչնչացել են դերասանի Մարիոն Կոտիյարի հետ սիրավեպից հետո:
Բացի այդ, պարբերականը նշում է, որ Փիթը մեկ ամիս առաջ չի նշել կնոջ հետ պսակադրության երկրորդ տարելիցը: Դրա փոխարեն Փիթը հանգիստն է վայելել ընկերների հետ Խորվաթիայում:
Փիթ և Ջոլի զույգն ամուսնացել է 2014թ-ի օգոստոսի 23-ին: Նրանք 6 երեխա ունեն՝ 15-ամյա Մեդոքսը, 12-ամյա Փաքսը, 11-ամյա Զահարան, 10-ամյա Շայլոն և 8 ամյա Վիվենն ու Նոքսը:










