Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն. «այո»-ի դեպքում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից կհասցվի 7 տարվա

08:40 • 26.09.16

Ադրբեջանում մեկնարկել է Սահմանադրությունում մի շարք փոփոխությունների իրականացման հարցով հանրաքվեն, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ  հանրաքվեի դրական ելքի դեպքում Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից կհասցվի 7 տարվա:

 

Աղբյուրը հավելում է, որ հավանական փոփոխությունների թվում են նաև փոխնախագահների պաշտոնների սահմանումը, ինչպես նաև երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների տարիքային սահմանափակումների չեղարկումը:

 

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ նախագիծը:

 

Ըստ trend.az-ի՝ հանրաքվեի ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 117 միջազգային դիտորդ՝ այդ թվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, տարատեսակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Ընդհանուր առմամբ, դիտորդների ընդհանուր թիվը հասնում է մոտ 53.000-ի: