94 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո այսօր մահացել է հիվանդանոցում՝ 94 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսրայելական պետական գործակալությանը:
Հաղորդվում էր, որ Պերեսի վիճակը բարելավվում է, սակայն դրան միանգամից հաջորդել է վիճակի վատթարացումը:
Երեքշաբթի՝ օգոստոսի 27-ին քաղաքական գործչի հարազատներին հրավիրել են հիվանդանոց՝ կապված նրա վիճակի վատթարացման հետ:
Հիշեցնենք, որ 1994թ-ին Պերեսը դարձել էր խաղաղության Նոբելյան դափնեկիր:










