«Արևմտամետ» ուժերը Հայաստանում ունակ չեն համախմբվել, դատապարտված են անհաշտ պայքարելու միմյանց դեմ. Հ. Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում «արևմտամետների» ու «ռուսամետների»՝ քաղաքական դաշտում հնարավոր վերադասավորումներին: Նա նաև մատնանշում է իր պատկերացումները, թե ինչ քայլեր պետք է իրականացնի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ խուսափելու տեխնիկական վարչապետ դառնալու հեռանակարից։
-Պարո՛ն Հովհաննիսյան, նոր իրավիճակ է կառավարության նախկին նախարարների ու վարչապետի առումով: Արդյո՞ք լրջագույն տնտեսական ու ադմինիստրատիվ լծակներին տիրապետող այս ուժը ընտրություններից առաջ չի փորձի առանձին խաղ տանել և որքանո՞վ դա կհաջողվի:
-Շատ կարևոր հարց եք տալիս: Եթե Կարեն Կարապետյանը, որի նշանակումը կապում են Ռուսաստանի հետ, չի նշանակվել վարչապետ ռուսներին վերջնականապես ցեխը կոխելու և խայտառակելու նպատակով, այլ նշանակվել է Հայաստանի կառավարմանն ազգային համաձայնության շունչ հաղորդելու նպատակով, ապա պետք է վճռականորեն ջարդի ընտրությունների «քվոտավորումների» քայքայիչ ավանդույթը: Այդ հարցում ընտրությունների օրինականության հանրային վերահսկման միջկուսակցական միասնական շտաբի կազմավորման մեր անգնահատելի փորձը կարող է դառնալ այն կախարդական փայտիկը, որի շնորհիվ Կարեն Կարապետյանը կարող է խուսափել տեխնիկական վարչապետ դառնալու անփառունակ հեռանկարից և հնարավորություն ստանալ հանդես գալ ազգային համաձայնության վարչապետի դերում: Դրա համար Կարեն Կարապետյանը պետք է առանցքային մասնակցություն ունենա 2017 թվականի ԱԺ ընտրություններին, բայց ոչ թե մտնելով որևէ կուսակցության ընտրացուցակ, ոչ թե անձամբ առաջադրվելով, այլ ստանձնելով ընտրությունների օրինականության հանրային վերահսկման միասնական միջկուսակցական շտաբի ղեկավարի առաքելությունը և գործնականում երաշխավորելով ազատ և արդար ընտրությունների կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում: Միայն այդ դեպքում նա կարող է լուրջ հավակնել ազգային համաձայնության և նույնիսկ համաժողովրդական վստահության կառավարության ղեկավարի բարձրագույն պաշտոնին: Եթե իմ այս ծրագիրը Կարեն Կարապետյանն ընդունի, պատրաստ եմ նրան ներկայացնել դրա կյանքի կոչման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև երաշխավորել Հայաստանի քաղաքագետների միության ակտիվ մասնակցությունն այդ ճանապարհային քարտեզի իրականացման գործին: Ռուսները մի հետաքրքիր արտահայտություն ունեն՝ пан или пропал: Կարեն Կարապետյանը կարող է դառնալ կամ «պան»՝ժողովրդական վստահության (ազգային համաձայնության) կառավարության վարչապետ, կամ….
-Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում բավականի ակտիվացել են ռուսամետ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները՝ «Այլանս», խոսվում է «Շրջադարձ» կուսակցությունը նոր նախագահին փոխանցելուց հետո այս կուսակցության ակտիվ դերակատարության մասին: Սա հատկապես ակնառու է Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո: Համամի՞տ եք այս կարծիքին:
- Թույլ տվեք չհամաձայնել: Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հնչում էին Ռուսաստանին հասցեագրված կոշտ գնահատականներ, որոնք այս կամ այն չափով արտացոլում են հայ հասարակության դժգոհությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ծանր սպառազինությունների վաճառքի և քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ դրանց կիրառման կապակցությամբ: Օրինակ, նույն «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այն 8 պատգամավորներից մեկն էր, ովքեր Ազգային ժողովում քվեարկեցին Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման դեմ: Ընդհանրապես մեր քաղաքական դաշտին բնորոշ չէ հստակությունը՝ արժեհամակարգային սկզբունքների տարանջատումը, և դա պայմանավորված է ոչ այնքան քաղաքական ուժերի թերացումներով, որքան Հայաստանի պաշտոնական քաղաքականության անորոշությամբ կամ հարափոփոխականությամբ: Մի երկրում, որը չունի մշակված և ընդունված արտաքին քաղաքականության հայեցակարգ (դոկտրին), ինչի հետևանքով հնարավոր է 4 տարի բանակցել Եվրոասոցացման պայմանները, իսկ հետո մեկ օրվա ընթացքում խաչ քաշել սեփական աշխատանքի վրա ու շրջվել դեպի Եվրասիական միություն, քաղաքական ուժերն անխուսափելիորեն նույնպես պետք է նմանվեն մեծ ռուս գրող Նիկոլայ Գոգոլի «Մեռյալ ոգիները» վեպի հայտնի հերոսներից մեկին՝ Սելիֆանին: Հիշում եք՝ Սելիֆանը կառապան էր, բայց նրա մասին ասում էին, որ լինելով կառապան՝ չգիտի, թե ո՞րն է աջը և ո՞րն է ձախը: Տարիներ առաջ Ազգային ժողովում իմ ելույթներից մեկում ես հայկական «սելիֆանիզմի» այդ ֆենոմենի մասին հատուկ արտահայտվել եմ՝ ընդգծելով, որ մեր քաղաքական դաշտում «արևմտամետների» և «ռուսամետների» տեսակարար կշիռները կամ «դոզավորումները» որոշվում են Բաղրամյան 26-ում. ոմանց հանձնարարում են խաղալ «արևմտամետների» դաշտում, ոմանց հանձնարարում են խաղալ «ռուսամետների» դաշտում, իսկ նրանց, ովքեր սկզբունքային են և անկառավարելի, փորձում են բոլոր հնարավոր միջոցներով դուրս դնել խորհրդարանից և նույնիսկ լեգալ քաղաքականությունից ընդհանրապես: Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին և նրա հեռանկարներին, ապա դա հատուկ խոսակցության թեմա է: Եթե ինձ հերթական անգամ չձերբակալեն կամ հերթական անգամ չավերեն Քաղաքագետների միության գրասենյակը, խոստանում եմ մոտ ապագայում հանգամանալից անդրադառնալ այդ թեմային: Առայժմ նրա վարչապետության հեռանկարների մասին խոսելը գտնում եմ վաղաժամ:
- Ինչո՞ւ մեկ տարի առաջ առավել պահանջարկված էին արևմտամետ ուղղվածության քաղաքական ուժերը, և անգամ ներքաղաքական կուլիսներում խոսվում էր, որ մեծ ընդդիմադիր բլոկով մտնելու են խորհրդարան:
-Ու՞մ կողմից էին պահանջարկված՝ հասարակությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստացի փլուզումից հետո Սերժ Սարգսյանը չէր կարող խնդիրներ չունենալ Մոսկվայի հետ: «Սուրբ տեղը» մնացել է դատարկ և պետք է լրացվի, սակայն Գագիկ Ծառուկյանի նման կերպար գտնելը հեշտ չէ, եթե մինչև ընտրությունները մնացած հինգ ամիսների ընթացքում ընդհանրապես հնարավոր է: Չէ որ այդ կերպարի վրա լուրջ իմիջմեյքերներ են աշխատել ի դեմս ՀՔՄ քաղաքագետների: Այդ աշխատանքն այնքան արդյունավետ էր, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2007 թվականի ընտրությունների արդյունքների համեմատությամբ ԲՀԿ-ն կրկնապատկեց իր ներկայացվածությունն ԱԺ-ում: Եվ դա այն դեպքում, որ 2007 թվականի ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն վայելում էր այն ժամանակ գործող անկուսակցական նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, իսկ 2012 թվականի ԱԺ ընտրություններին ստիպված էր մտնել այդ ժամանակ գործող հհկ-ական նախագահ Սերժ Սարգսյանի հետ մրցակցության մեջ: Այլ հարց է, որ Գագիկ Ծառուկյանի թիմում քիչ էին խիզախ քաղաքական գործիչները, ովքեր ընդունակ են հարվածները վերցնել իրենց վրա, և վերջում նա կանգնեց վարչական մեքենայի ճնշումներին փաստորեն միայնակ դիմադրելու հեռանկարի առջև ու ստիպված էր նահանջել: Մեկուկես տարի անց՝ Հայաստանում նոր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Մոսկվան գլխի է ընկել, որ իրեն հիմարացրել են՝ ինչպես հայտնի ռուսական հեքիաթի արջին, որին մեկ առաջարկում են ցողուններ, մեկ՝ արմատիկներ, բայց վերջում պարզվում է, որ դրանք ուտելու բան չեն, իսկ այդ ընթացքում մեղրով փեթակը ինչ-որ մեկը փախցրել է: Ինչ վերաբերվում է «արևմտամետ» ուժերին, ապա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, դրանք ընդունակ չեն համախմբվել: Դրանք դատապարտված են անհաշտ պայքարելու միմյանց դեմ, քանզի յուրաքանչյուրը ձգտում է ապացուցել Արևմուտքին, որ հենց ինքն է իսկական արևմտամետը և ինքն է արժանի ստանալու ֆինանսական օժանդակություն: Հայաստանում համախմբվելու և արևմտյան կարկանդակը կիսելու խնդիրը շատ ավելի բարդ է, քան Ռուսաստանում, քանզի մեզանում ԱԺ-ում տեղեր զբաղեցնելու հավակնող արևմտամետ կուսակցությունների թիվը շատ ավելի մեծ է:
- Թևան Պողոսյան-Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան «գինեխմության» դրվագից հետո պարզվեց, որ նման կոնսոլիդացիա հնարավոր չէ: Իսկ, առհասարակ, եվրոպական, ամերիկյան ուղղվածության ուժերը փորձելո՞ւ են համախմբված մտնել ԱԺ: Խոսվում է, որ ներկայումս բանակցություններ են տարվում նմանք քաղաքական գործիչներին «Ազատ դեմոկրատների» կազմում ընդգրկելու համար` նրանց ցուցակով, ոչ դաշինքով:
- Ձեր հարցին արդեն պատասխանեցի. որտեղ կան լուրջ փողեր, այնտեղ համախմբման մասին կարելի է մոռանալ: Մանավանդ, եթե խոսքը գնում է հայաստանյան «արևմտամետների» համախմբման մասին: 2011 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանը ճիգեր էր գործադրում համոզելու «արևմտամետներին» համախմբվել, նույնիսկ հրավիրել էր բոլորին իր մոտ, նստացրել էր մի սեղանի շուրջ, բայց ոչինչ չստացվեց: Երբ Հայաստանի քաղաքագետների միության ջանքերով մեկ տարի անց ձևավորվեց 2012 թվականի ԱԺ ընտրությունների օրինականության վերահսկման միջկուսակցական միասնական շտաբը, որի աշխատանքների համակարգողն էի, ինձ դիմել են արևմտյան ամենահեղինակավոր կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները՝ առաջարկելով աջակցություն: Ես խոնարհաբար նրանց աջակցությունից հրաժարվել եմ՝ պատճառաբանելով, որ եթե ընդունեմ իրենց աջակցությունը և իրենց լոգոները հայտնվեն ՀՔՄ դահլիճում, Միասնական շտաբը կկազմալուծվի: Նրանք բոլորը շատ լավ հասկացան, թե ես ինչ նկատի ունեմ՝ խելոք մարդիկ են: Այսօր էլ եմ այն համոզմունքին, որ փողը մարդկանց իրարից անջատում է և հակադրում, իսկ համախմբվել հնարավոր է միայն գաղափարի շուրջ: Քաղաքական ուժերի միասնական ջանքերով ընտրությունների օրինականության վերահսկման գաղափարը հենց այդպիսի՝ համախմբող գաղափար էր: Չնայած Միասնական շտաբի անդամներից ես միակն էի, ով ընտրվեց, բայց հայտնի պատճառներով այս գումարման Ազգային ժողովի պատգամավոր չդարձավ, հպարտ եմ, որ սկզբնավորել եմ մի շատ կարևոր քաղաքական ավանդույթ, որը Հայաստանի ժողովրդավարացմանը համընթաց դեռ ցույց կտա իր զորեղությունը:
- Ինչ եք կարծում, իշխանությունը որքանո՞վ շահագրգռված կլինի արևմտամետներին խորհրդարան մտցնելու հարցում: Նրանց քվոտան կպակասի՞, կմնա նո՞ւյնը, թե ավելանա:
-Յուրաքանչյուրը 5-6 տոկոս կստանա, որպեսզի մտնեն խորհրդարան ու շարունակեն իրար գզել: Մանրամասնությունները կարող եք պարզել Սերժ Սարգսյանից կամ ԱՄՆ դեսպանից:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Իրավունք
-
18:07 • 23.04.24 ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
-
14:43 • 23.04.24 Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:08 • 23.04.24 ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի