Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել Փարիզում

08:52 • 03.10.16

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որ այս օրերին գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, դիմակավոր 2 անձանց կողմից ենթարկվել է զինված հարձակման:

 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցչին, միջադեպը տեղի է ունեցել 35-ամյա հեռուստաաստղի հյուրանոցային համարում:

 

«Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարում նրա վրա հարձակվել են զինված անձինք: Նրանք եղել են դիմակներով և ոստիկանների պես հագնված»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկայում աստղն անվտանգ վայրում է:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել է համերգն ու մեկնել Փարիզ:

 

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: