The Rolling Stones-ը հրապարակել է նոր ալբոմի թիզերը (տեսանյութ)
Բրիտանական The Rolling Stones խումբը Twitter-ում հրապարակել է նոր ալբոմի թիզերը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ ձայնասկավառակը լույս կտեսնի հոկտեմբերի 6-ին ու կդառնա առաջին ստուդիական ալբոմը, որ խումբը թողարկել է վերջին 10 տարվա ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձայնասկավառակը հիմնականում կազմված կլինի բլյուզի դասականների երգերի «քավր» տարբերակներից: Ձայնագրմանը մասնակցել է հայտնի բրիտանացի երաժիշտ Էրիկ Կլեպտոնը:










