Ukip-ի պատգամավորը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո (լուսանկար)
Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) պատգամավոր Սթիվեն Վուլֆը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ուշագնաց է եղել Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքում կուսակցության ապագայի վերաբերյալ պատգամավորների հանդիպման ժամանակ տեղի ունեցած կռվից հետո. այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Կուսակցության ժամանակավոր առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտնել է, որ կռիվը տեղի է ունեցել պատգամավորների հանդիպման ժամանակ: Վուլֆի վիճակը ծանր է»,- հավելել է նա:
Ֆարաջի նախկին խորհրդական Ռահիմ Քասամն իր հերթին հայտնել է, որ Վուլֆի կյանքին վտանգ է սպառնում:
Միջադեպին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Վուլֆին հարվածել են հանդիպման ժամանակ, բայց նա այդ ժամանակ դեռ չի վատացել: Վուլֆն ուշագնաց է եղել, երբ պատգամավորները գնացել են Եվրոպական խորհրդարանում նախատեսված քվեարկության:
Կուսակցության պատգամավոր Նեյլ Համիլթոնը BBC-ին հայտնել է, որ հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ՝ Վուլֆին հարվածել են, ինչի պատճառով վերջինս գլուխը հարվածել է պատուհանին:











