Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը

11:00 • 10.10.16



15.48

Քիչ առաջ ավարտվեց Վանաձորի քաղաքապետի փակ-գաղտնի քվեարկությունը, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն 19 ձայն ստացավ Մամիկոն Ասլանյանը, իսկ 14 ձայն Քրիստ Մարուքյանը։

Նշենք, սակայն, որ ըստ ընդդիմադիր երեք ուժերի հուշագրի, Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու ստորագրություն էր տվել ավագանու 18 անդամ։

 –––––––––––––––––––––––––––––

15:43

Վանաձորի ավագանիում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովն այս պահին նիստ կգումարի՝ հաշվելու արդյունքները, ապա կներկայացնի, թե քաղաքապետի երկու թեկնածուներից ով է ստացել առավելագույն ձայները։ Ավագանու 33 անդամներից 33-ն էլ քվեարկությանը մասնակցել են։

Ավագանու անդամներն այս պահին էլ համաձայնության չեն գալիս՝ հաշվիչ հանձնաժողովը բաց, թե փակ ֆորմատով անցկացնել, թույլատրե՞լ լրատվամիջոցների մասնակցությունը, թե՞ ոչ։


______________________________

15.00

Վանաձորի ավագանիում շարունակվում է քաղաքապետի ընդհատված ընտրությունը՝ քվեաթերթիկներից մեկի անվավեր լինել-չլինելու հետ կապված վեճի պատճառով։

Կողմերն, ի վերջո, փոխադարձ մեղադրանքներից հետո եկան եզրահանգման՝ անվավեր ճանաչել քվեաթերթիկը, որն ավագանու անդամը ծալել էր դրսում, ու նրան տալ նոր թերթիկ քվեարկություն իրականացնելու համար։

——————————————————

14.43

Վանաձորի ավագանու հաշվիչ հանձնաժողովը որոշեց, որ անդամներից մեկի քվեարկությունը, որը վեճ էր ստեղծել ավագանիում, բաց չէ։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվեաթերթիկն անվավեր չի համարվում ու ընտրությունը կարելի է շարունակել։

ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, քանի որ այն վիժեցնում է ընտրական պրոցեսն ու անօրինական է։ «Դուք որպես ընդդիմադիր անտանելի եք դառնում»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։

«Սա ավագանու նիստ ա, ԱԺ նիստ չի, մի խանգարեք, իրավունք չունեք խառնվել, հանձնաժողովն իրավունք չունի անօրինական որոշում կայացնել»,- հակադարձեց Մամիկոն Ասլանյանը։

Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ ինքը՝ որպես իրավագիտության մագիստրոս, կողմ է հանձնաժողովի կայացրած որոշմանը։ «Ձեր նման հազար մագիստրոս էլ գա, ինձ հակառակում չի կարա համոզի»,- հայտարարեց Մամիկոն Ասլանյանը։

--------------------------------------

14.26

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը զարմանում է՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն պնդում Վանաձորի քաղաքապետի ընտրություններն անցկացնել փակ, գաղտնի ռեժիմով, երբ երեք կուսակցություն՝ ավագանու 18 անդամ, հայտարարել է, որ Քրիստ Մարուքյանի օգտին է քվեարկելու։

Էդմոն Մարուքյանը հարց հնչեցրեց․ «Փակ քվեարկություն անցկացնելու հույս ունեք, որ մի բան անեք չէ՞։ Ձե՞զ եք ստուգում»։

ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, թե օրենքն է պահանջում փակ գաղտնի քվեարկություն անցկացնել, ապա, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց․ «Դուք կրկեսով եք զբաղված ստեղ, դուք անգիր գիտեք,որ ընտրությունը փակ ու գաղտնի է, դուք ձեզ կեղծում եք, դուք անազնիվ քայլ եք կատարում, դուք իրավունք չունեք այս քվեարկությունը կրկեսի վերածել»։  

———————————————————————

14.17

Քվեաթերթիկը քվեախցից դուրս ծալելու ավագանու անդամի քայլից հետո վեճը Վանաձորում քվեարկության տարածքում չի դադարում։ Վիճաբանությանը խառնվել է ԱԺ պատգամավոր, ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա հայտարարեց, որ քվեարկությունը գաղտնի չէ, բաց է, ու իրենք շարունակելու են բաց քվեարկել։

Հայտարարությանը միացան նաև ԲՀԿ-ից։ ԲՀԿ-ական ավագանու անդամն էլ հայտարարեց, որ իրենք էլ բաց են քվեարկելու, ինչից հետո ծափահարություններ հնչեցին։ Քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ հորդորեց դադարեցնել քվեարկությունը։

«Պարոն Մարուքյան, ընտրությունը փակ գաղտնի՞ ա, թե՞ բաց, կարգավորված ա, հանձնաժողովը չի կարա օրենքին հակասող որոշում անի, չի կարա, չի կարա, չի կարա»,- ասաց Մամիկոն Ասլանյանը՝ նշելով, որ ազնիվ պայքարել է պետք։ Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Իրար վրա գոռալով չէ»,– ու հորդորեց դադարեցնել վիճաբանությունը։




———————————————————————

14.09

Ավագանու անդամներից մեկը՝ դուրս գալով քվեախցիկից, իր ձեռքում էր պահել քվեաթերթիկը, որը չէր ծալել ու ծալում էր քվեատուփի մոտ։ Բայց հաշվիչ հանձնաժողովից ասացին, որ քվեաթերթիկն անվավեր է, որովհետև չկա իրավունք այն ծալելու դրսում, քանի որ այդպիսով քվեարկությունը բաց բնույթ է ստանում։

Սակայն ավագանու անդամը պնդեց, որ բաց քվեարկություն չի կատարվել։ Նա ծալեց քվեաթերթիկն ու փորձեց նետել արկղը, բայց հանձնաժողովի անդամները վերցրին քվեատուփն իրենց մոտ՝ մի քանի հոգով պահելով այն։ ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, որ անարդարություն է տեղի ունենում, հորդորեց լրագրողերին ֆիքսել։

«Գաղտնիությունը եթե խախտել է, որոշում կկայացնենք անվավեր կճանաչեք»,- հակադարձեց Էդմոն Մարուքյանը։

Ավագանու անդամը չհամաձայնեց, որ քվեարկությունը բաց է եղել, ասաց, որ ծալելով դուրս է եկել։ «Օրենքը ա խախտվել, դիմե՛ք դատարան, ինչ ասեմ, այ քեզ բան․․․»,- ասաց նա։

 Մինչ կողմերը վիճում են՝ անվավեր ճանաչել քվեարկությունը, թե ոչ, հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը հորդորեց քվեարկության ավարտից հետո պարզել այս քվեաթերթիկի ճակատագիրը։






________________________________________

13.56

Վանաձորի ավագանիում մեծ աղմուկից, վեճերից հետո սկսվեց քվեարկությունը․ քվեախցին մոտեցավ առաջին ընտրողը։ Ներկայացնելով անձնագիրը, գրանցվելով ընտրողների ցուցակում ավագանու անդամներն ստանում են քվեաթերթիկ, ապա գնում ընտրություն կատարելու։ Մասնակցելու է ավագանու 33անդամ։

_________________________________________

13.37

Վանաձորի ավագանու անդամները քիչ առաջ տեղադրեցին քվեարկության արկղը, քվեատուփը՝ հայտարարելով, որ քվեարկությունը պետք է ավարտվի մինչև 15:00-ն։

Քվեաթերթիկներում ընտրությունը պետք է կայացվի՝ լատինատառ վեաձև նշումով։ Ավագանու 33 անդամները հերթով մոտենալու են քվեախցիկին, ապա նետելու են ծրարը՝ քվեատուփի մեջ։

Ինչպես հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահը, իրենք որոշել են, սահմանել անվավեր քվեաթերթիկների կարգը։

«Եթե կլինեն այն գույնի գրիչներով քվեարկություններ, բացի կապույտից, ապա անվավեր կհամարենք»։ Սակայն պատգամավոր Հեղինե Բիշարյանը չհամաձայնեց որոշման հետ, ասաց, որ օրենքում նման պահանջ չկա ու կարող են քվեարկել այլ գույնի թերթիկներով, բայց հանձնաժողովը պնդեց, որ ընտրությունը պետք է կատարվի միագույն գրիչով։

__________________________________________________

13:24

Վանաձորի ավագանու անդամները նախապատրաստվում են քաղաքապետի ընտրության։ Ընդմիջումն ավարտվեց, ինչից հետո բոլորը մտան նիստերի դահլիճ։

Ստեղծված աժիոտաժը դադարեցնելու, քվեարկության տարածքում լռություն ապահովելու համար հաշվիչ հանձնաժողովի նախագահը հորդորեց բոլորին դուրս գալ, ապա գրանցել կուսակցությունների երեքական անդամների, որոնք ներկա են գտնվելու փակ-գաղտնի քվեարկության ընթացքին։ 

Ավագանու անդամներին, ըստ ամենայնի, զգուշացվել էր, քվեարկությանը մասնակցել առանց բջջային հեռախոսների, որովհետև պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց․ «Օրենքի համաձայն, դուք ազատ եք հեռախոսներ ունենալու․․․ Դուք ազատ եք։ Կեղծ հայտարարություն են արել, օրենքը չի պահանջում, որ առանց հեռախոսի մտնեք»։

Հեղինե Բիշարյանի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, նրան նկատողություն արվեց՝ չխոսել։  Քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ հայտարարեց, որ իրավունք ունեն այս դահլիճում հայտարարություններ անել միայն ավագանու անդամները։

«Ինո՞ւ եք այդքան շահագրգռված, որ հանձնաժողովի անդամները հեռախոսով մոտենան քվեարկելու»,- հարց հնչեցրեց ավագանու անդամներից մեկը։

Հեղինե Բիշարյանն էլ շարունակեց պնդել, որ օրենքը չի արգելում ու չկա իրավունք՝ մարդկանց չթույլատրելու հեռախոսով մոտենալ քվեարկելու։

__________________________________________________

13:11

Ավագանու նիստը վերսկսվել է, այս պահին որոշվում է քվեարկության կարգը։ 

___________________________________________________
12։17

Վանաձորում քիչ առաջ հայտարարվեց քաղաքապետի ընտրության մեկնարկը։ Առաջարկվել է երկու թեկնածություն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Քրիստ Մարուքյանը և ՀՀԿ-ից՝  Մամիկոն Ասլանյանը։

Ինչպես ավագանու նիստում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահը՝ քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հենց նույն դահլիճում։ Նա նշեց, որ տպագրվել է 40 քվեաթերթիկ, այսինքն՝ ավելի շատ, քան ավագանու անդամներն են, որովհետև ընտրողները լրացուցիչ քվեաթերթիկ պահանջելու իրավունք ունեն, եթե խնդիր է առաջացել և անփութության պատճառով քվեաթերթիկն անվավեր է դարձել։

Քվեարկությունն ընթանալու է փակ-գաղտնի ընթացակարգով։

Քվեարկության ընթացքին կարող են ներկա գտնվել ավագանու բոլոր անդամները, լրագրողներ, ամեն կուսակցությունից երեք ներկայացուցիչ։

Մինչև ժամը 13։00-ն ընդմիջում է հայտարարվել։

__________________________________________________

Վանաձոր և Գյումրի քաղաքներում հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին այսօր կընտրվեն Գյումրու և Վանաձորի քաղաքապետեր` ավագանու անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վանաձորի Լոռի TV –ում ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:

Քիչ առաջ  Վանաձորում մեկնարկեց ավագանու անդրանիկ նիստը, որը թերևս, ամենաինտրիգայինն է, եթե նկատի ունենանք, որ համագործակցության հուշագիրը ստորագրած 3 քաղաքական ուժերը, միասին ունենալով 18 մանդատ,  պետք է փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրեն ԼՀԿ առաջին համար Քրիստ Մարուքյանին` համաձայն հայտարարության։ Սակայն կան մտավախություններ, որ 3 ուժերի ավագանու անդամներից ոմանք իրենց ձայնը կտան Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանին:

Եթե քվեարկության արդյունքները համապատասխանեն Հուշագրում ստորագրվածին, ապա Հայաստանում առաջին անգամ կլինի ընդդիմադիր քաղաքապետ:

Ինչ վերաբերում է Գյումրուն, ապա ՀՀ երկրորդ քաղաքի ավագանու նիստը ևս լարված է անցնելու, քանի որ երեկ, երբ Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովն իր նիստի ընթացքում հաստատեց Գյումրու ավագանու ցուցակը, հանձնաժողովի շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ ԸԸՀ-ից պահանջում էին մանդատներն արդար բաշխել ու 3 քաղաքական ուժերից որևէ մեկից մանդատ չվերցնել ու տալ հանրապետականների ու քրիստոնեադեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքին:

Նշենք, որ 15 մանդատ տրվեց «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքին, 9-ը` «Բարգավաճ Հայաստանին», և  4-ը` ԳԱԼԱ-ին,  5-ը «Հայկական վերածնունդ» կուսակցությանը։

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները